Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ-ն ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համակարգող խորհրդում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն մրցութային կարգով ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդում։ Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Համակարգող խորհրդի կազմավորմանն ուղղված աշխատանքները, նախատեսվում է Խորհրդի առաջին նիստն անցկացնել փետրվար ամսին: Խորհրդի կազմում ընտրվել են նաև հետևյալ կազմակերպությունները՝ ·         Եվրասիա համագործակցության հիմնադրամ; ·         Կանանց ռեսուրսային կենտրոն; ·         Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ; ·         Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ; ·         Խաղաղության երկխոսություն; ·         Իրավաբանների հայկական ասոցիացիա;