Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան-ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն (ԻՊԱՍ) Իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն, որի շրջանակներում արձանագրվել են Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելիս Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում (բնակչության ռեգիտրում) հաշվառումից հանելու փաստեր:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունըցույց է տալիս, որ ՀՀ բնակչության ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմինը (ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայություն) լիազորված է իրականացնել միայն ՀՀ-ում բնակվող անձանց՝ ըստ բնակության վայրի հաշվառում: Իսկ ինչպես հաշվառումը, այնպես էլ հաշվառումից հանելը իրականացվում է միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերից:
Ընդ որում, ըստ նույն օրենքի՝ անձը կարող է ունենալ մշտական բնակության միայն մեկ վայր: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր կացարան: ՀՀ-ում մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
Այսպես, Նույն օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների վերլուծությունից երեւում է, որ անձի կողմից հաշվառման հասցեն փոխելու դիմում ստանալիս կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Օրենքում բացակայում է որեւէ դրույթ, որը լիազորում է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությանը, ՀՀ տարածքից դուրս գտնվող բնակության վայրերից անձին հաշվառումից հանելու վերաբերյալ: Առկա չէ նաեւ այդ մասին սահմանված ընթացակարգ:
Ավելին, միակ դրույթը, որ կարգավորում է օտարերկրյա պետություններում մշտական բնակության հասցեների հաշվառման հետ կապված հարցեր, նույն օրենքի 3-րդ հոդվածն է, որի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող եւ մշտապես կամառավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:
Վերը նշվածը վերստին ցույց է տալիս հաշվառման եւ հաշվառումից հանելու գործընթացի՝ միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերի/ կացարանների մասով իրականացվելու հնավորությունը:
Պրակտիկայում լիազոր մարմինը Արցախից բռնի տեղահանված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ (փախստական) ստացած անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս վերջիններիս հանում է ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից:
Նույն վարքագիծը չի դրսեւորվում, սակայն, ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած այլ օտարերկրացիների եւ փախստականների նկատմամբ: Օրինակ՝ թեեւ առանց մուտքի վիզայի ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ հաշվառում, ձեռք են բերում ՀՀ-ում մշտական բնակչի կարգավիճակ /«ՀՀ եւ ՌԴ միջեւ ՌԴ տարածքում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ տարածքում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» պայմանագրի դրույթների համաձայն/, այնուամենայնիվ, վերջիններիս՝ ՌԴ տարածքում ունեցած հաշվառումից հանելու գործընթաց չի իրականացվում:
Նշված գործելաոճը հաստատել է նաեւ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության անձնագրային վարչությունը ԻՊԱՍ իրականացրած հարցմանն ի պատասխան՝ «18» Հունվարի 2024թ. No 94/ԱՎՎ-01/ԱՎՎ-01/1/06/2816-2024 գրությամբ, մասնավորապես նշելով, որ. ՌԴ քաղաքացիներին ՀՀ-ում հաշվառելիս հաշվառումը մուտքագրվում է ԲՊՌ պահոց եւ անձնագրում կատարվում է հաշվառման մասին նշագրում: ՌԴ-ում հաշվառումից հանելու վերաբերյալ ՌԴ իրավասու մարմիններին տեղեկատվություն չի տրամադրվում:
Նման պայմաններում ստացվում է ՌԴ քաղաքացուն ՀՀ-ում հաշվառելու նպատակով
վերջինս ՌԴ-ում իր ցանկացած հասցեի հաշվառումից չի հանվում լիազոր մարմնի կողմից: Նման պայմաններում եթե օտարերկրացիների, ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող այլ անձանց համար սահմանված չէ ՀՀ-ում հաշվառվելիս այլ երկրի տարածքում վերջինիս հաշվառման հասցեից հանելուն վերաբերող որեւէ օրինական ընթացակարգ, նույն մոտեցումը պետք է լինի նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ:
Հակառակ դեպքում, չարաշահվում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված՝ օրինականության եւ պետական մարմինների՝ միայն այնպիսի գործողություններ կատարելու սկզբունքը, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաեւ Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված՝ խտրականության արգելքի սկզբունքը, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ վարչարարության օրինականության, 7-րդ հոդվածով սահմանված՝ կամայականության արգելքի սկբունքները, քանի որ լիազոր մարմնի կողմից ցուցաբերվում է տարբերակված մոտեցում նույնական հանգամանքներով դեպքերի նկատմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք Ներքին գործերի նախարարությանը.
Դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան: Ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ վերացնել մինչեւ այժմ Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ անձնագրերում կատարված նշագրումները:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է
2024 թվականի սեպտեմբերի 17-19 Փարիզում կայացել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը