ՀՀ-ում վեթինգ չի եղել, ավելին՝ այն տապալվել է․ ԻՊԱՍ փորձագետի արձագանքը՝ Անդրեասյանի գրառմանը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը «Ի՞նչ եք արել, որ․․․» վերտառությամբ գրառմամբ հայտարարել է, թե Հայաստանում վեթինգն արդեն իրականություն է։
«Բնականոն սերնդափոխության և զտման շրջանակում 2018-2022 թվականներին տարբեր հիմքերով դատական համակարգը լքել է 64 դատավոր, ևս 33 դատավոր հրաժեշտ է տվել պաշտոնին միայն 2023 թվականին։ Մեկ այլ կարևոր վիճակագրություն. հեղափոխությունից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն, որից 8-ը դադարեցվել է վերջին մեկ տարվա ընթացքում»,- նշվում է գրառման մեջ։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավունքի փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնել Անդրեասյանի գրառումից․ փորձագետի կարծիքով՝ վեթինգ տեղի չի ունեցել, ավելին՝ այն տապալվել է։
Հեղափոխական իշխանության կողմից դատավորների բարեվարքության ստուգումը ևս չի անցել առանց խախտումների։ Կազմակերպությունը ուսումնասիրություն է իրականացրել և այս մասով հետաքրքիր պատկեր արձանագրել։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, իրավական հարցերով փորձագետ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և իրավապաշտպան՝ մեզ համար ևս անհասկանալի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի