Մարդու իրավունքները վարչական վարույթում․ 2-օրյա դասընթաց՝ Ոստիկանության աշխատակիցների համար
Նոյեմբերի 29-30-ը կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների համար։
Դասընթացը վարել են մարդու իրավունքների փորձագետներ Արա Ղազարյանը, Կարեն Տոնոյանը և Աշխեն Դաշյանը:

Ներկայացվել են մարդու իրավունքների և վարչարարության ընդհանուր սկզբունքները՝ ոստիկանության գործունեության հիմնարար սկզբունքների համատեքստում։ Փորձագետները ներկայացրել են նաև մարդու իրավունքների թեման ներխուժումը կանխելու կամ վերացնելու վարույթի, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հավաքների ազատության համատեքստում: Անդրադարձ է եղել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և վարչական վարույթում անչափահասների իրավունքների ապահովման առանձնահատկություններին։

Դասընթացի շրջանակում քննարկվել է նաև Ոստիկանության վարչարարության վիճարկման դատական պրակտիկայի թեմային, որը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանը։
Դասընթացները կրում են պարբերական բնույթ և ուղղված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով հանրային կառավարման որակի բարելավմանը:
Դասընթացների շարքն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի