Ջատագովության մասնագետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Վարշավայում մասնակցում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովին․ Հարթությունյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքի վրա ազդող գործոններն ու մարտահրավերները։
ԻՊԱՍ փորձագետը նշել է՝ դատական անկախության ամրապնդումը և արդարադատության արդյունավետ իրականացումը շարունակում են մնալ արդիական և դժվարին խնդիր Հայաստանի Հանրապետությունում։
«Նախորդ տարին այդ առումով ուշագրավ ձեռքբերումներ չի ունեցել, թեև եղել են բարեփոխումների գործընթացներ և որոշակի զարգացումներ։ Չնայած դատավորների ընտրության և նշանակման օրենսդրական դաշտը համահունչ է միջազգային չափանիշներին, սակայն, դրանց կիրառման պրակտիկան մտահոգություններ է առաջացնում: Դեռևս մտահոգություններ կան Բարձրագույն դատական խորհրդի գործունեության, ներառյալ նրա անդամների նշանակման հետ կապված», – շեշտել է Հարթույունյանը։
Հարությունանը շեշտել է, որ չնայած առկա այլ մտահոգություններին, Հայաստանում ներքին բարեփոխումների գործընթացը ցույց է տալիս կառավարության հանձնառությունը՝ ամրապնդելու ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։
«Սակայն Հայաստանի կառավարության այս հանձնառությունը և հայ ժողովրդի ընտրությունը խոչընդոտվում և ապակայունացվում են Ադրբեջանի պարբերական հարձակումների և ագրեսիայի պատճառով: Ավելին, Հայաստանի ինքնիշխանությունը և ժողովրդավարական օրակարգը պահպանելու ջանքերը վտանգված են այնպիսի ոչ ժողովրդավարական երկրների կոալիցիոն ջանքերով, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այս օրակարգը պահպանելու և ժողովրդավարական արժեքներն էլ ավելի ամրապնդելու համար Հայաստանին անհրաժեշտ է աջակցություն, որպեսզի հաղթի ավտորիտարիզմին ժողովրդավարության համար պայքարում․ դրան հասնելու համար Հայաստանը պետք է ունենա անվտանգություն և ազատություն», -շեշտել է Հարությունյանը։
ԻՊԱՍ փորձագետն անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու այլ գործիչների ապօրինի ձերբակալություններին։
«Դատական համակարգի անկախության և արդար դատավարության մասին խոսելիս չափազանց կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել ու անհապաղ և համարժեք միջոցներ ձեռնարկել բոլոր հայ ռազմագերիների՝ այդ թվում նաև վերջերս ապօրինի և կամայականորեն ձերբակալվածների, ինչպես նաև ռազմական և քաղաքական առաջնորդների արդար դատաքննության իրավունքը երաշխավորելու համար։ Հաշվի առնելով Ադրբեջանում համատարած հայատյացության քաղաքականությունը և պետականորեն հովանավորվող ռասիզմը, ակնհայտ է, որ ընթացող դատավարությունները չեն կարող և չեն լինելու արդար և թափանցիկ», – նշել է Հարությունյանը։
Նա կոչ է արել միջազգային հանրությանը պահանջել անհապաղ ազատ արձակել Բաքվում անօրինական կերպով պահվող բոլոր հայերին, իսկ համաժողովի ներկա պատվիրակություններին և միջազգային հանրությանը՝ կանգնել Հայաստանի կողքին ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ճանապարհին:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողի՝
2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված