Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ինչ պարտավորություններ ունի պետությունը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի նկատամամբ․ Ներկայացնում է ԻՊԱՍ փորձագետը   

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է, որ զինված ընդհարման հետևանքով զանգվածաբար խախտվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության իրավունքները։

«Տեղի է ունեցել զինված ընդհարում, սա նշնակում է, որ կիրառելին են մարդասիրական իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքի միջազգային իարվունքի նորմեր, որոնցով Ադրբեջանը կաշկանդված է», – ասել է Մելիքյանը։ 

Ի պատասխան ԼՂ-ից ՀՀ տեղափոխված անձանց փախստականի կարգավիճակ տալու մասին հարցին, Մելիքյանը նշել է, որ Արցախի հայերն ունեն ՀՀ անձնագրեր, և չեն կարող կոչվել փասխստական բառի դասական իմաստով։

«Փախստական լինելու համար կարևոր տարրերից է ոչ միայն հետապնդման հետևանքով այլ երկրի տարածքում հայտնվելն է, այլ նաև ոչ քո  քաղաքացիության երկրում հայտնվելն է։ Սակայն կա մեկ այլընտրանքային եզրույթ, որը հաճախ է օգտագործվում միջազգային իրավունքում, փախստականանման կարգավիճակ․ այս անձինք փաստացի համապատասխանում են փասխստականի կարգավիճակի բոլոր բնութագրերին, բացակայում է միայն քաղաքացիության տարրը։ Ուստիև պետք է օգտվեն համապատասխան աջակցությունից և պաշտպանությունից», – ասել է Մելիքյանը։

ԻՊԱՍ փորձագետը շեշտել է, որ ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատ մուտք գործելու երկիր, ուստի ՀՀ կառավարության հայտարարությունները, որոնցով կարծես թե չեն խրախուսոմ տեղաշարժը ՀՀ տարածք, խնդրահարույց է։ 

«Բնավ, որպես իրավապաշտպան կազմակերպություն, մեր նպատակը չէ խթանելու տեղահանումը, սակայն արցախահայությունը բախվում են անվտանգության լուրջ խնդրին, և եթե գտնում են, որ ավելի ապահով և անվտանգ է տեղափոխվել Հայաստան, ամեն առումով պետք է աջակցել», – ասել է Մելիքյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

INTERESTING POSTS