Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Համագործակցության առաջարկ․ Մշտադիտարկող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողների՝ միանալու թիմին «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով:

Ծառայության տևողությունը 8 ամիս է, մեկնարկը՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։

Մշտադիտարկման վայրը՝ քաղաք Երևան

Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները.

  • Իրականացնել Կազմակերպության կողմից ընտրված դատական վարույթներով նիստերի մշտադիտարկում,
  • Մշտադիտարկման հիման վրա սահմանված ժամկետներում լրացնել համապատասխան տվյալների շտեմարանը,
  • Սահմանված ժամկետներում պատրաստել վարույթների վերաբերյալ հաշվետվություն և ամփոփում։

Անհրաժեշտ որակավորում, հմտություններ.

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն, կամ վերապատրաստում իրավագիտության կամ մարդու իրավունքների ոլորտներում,
  • Տվյալներ հավաքագրելու հմտություններ,
  • Համակարգչային հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն,
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Դատական մշտադիտարկման նախկին փորձը կդիտվի որպես առավելություն։

Ինչպես Դիմել

Հետաքրքրված և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրությունը info@prwb.am  հասցեին մինչև 2023թ. սեպտեմբերի 15-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Մշտադիտարկող վերնագիրը:

Ընտրության փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին: Կազմակերպության առաքելությունն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների ամրապնդումը: Կազմակերպությունը մասնագիտացված է մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում:

INTERESTING POSTS