
Հայտարարություն
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողների՝ միանալու թիմին «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով:
Ծառայության տևողությունը 8 ամիս է, մեկնարկը՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։
Մշտադիտարկման վայրը՝ քաղաք Երևան
Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները.
Անհրաժեշտ որակավորում, հմտություններ.
Ինչպես Դիմել
Հետաքրքրված և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրությունը info@prwb.am հասցեին մինչև 2023թ. սեպտեմբերի 15-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Մշտադիտարկող վերնագիրը:
Ընտրության փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին: Կազմակերպության առաքելությունն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների ամրապնդումը: Կազմակերպությունը մասնագիտացված է մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում:

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում