Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Մարդու իրավունքները վարչական վարույթում․ երկօրյա դասընթաց՝ ԱԱՏՄ աշխատակիցների համար 

Հուլիսի 27-28-ը կայացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախաձեռնած  «Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների համար։

Դասընթացը վարել են մարդու իրավունքների փորձագետներ Արա Ղազարյանը և Աշխեն Դաշյանը: Ներկայացվել են մարդու իրավունքները վարչական վարույթ շրջանակներում և վարչարարության ընդհանուր սկզբունքները՝ տեսչական մարմնի գործունեության հիմնարար սկզբունքների համատեքստում։ 

Ներկայացվել են առանձին վարույթների իրականացման առանձնահատկությունները, այդ թվում՝ քննարկվել են աշխատանքային իրավունքների խախտումների՝ չվճարված աշխատավարձի, չկատարված վերջնահաշվարկի, խտրական հիմքերով աշխատանքից ազատման, աշխատավայրում հետապնդման, աշխատողի՝ աշխատավայրում առողջության և անվտանգության իրավունքի խախտման դեպքերը, ինչպես նաև աշխատավայրում սանիտարական նորմերի պահպանման ուսումնասիրության, բնակելի և հասարակական շենքերում աղմուկի թույլատրելի չափի գերազանցման դեպքում համապատասխան վարչարարության առանձնահատկությունները, դեղերի շրջանառության վերահսկողության առանձնահատկությունները և այլն։

Դասընթացի շրջանակներում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը, ում կողմից ներկայացվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վարչարարության վիճարկման դատական պրակտիկան՝ այդ թվում վարչարարության պատշաճ ժամկետների և վարույթի մասնակիցների իրավունքների պահպանման, իրավախախտումների բացահայտման և արձանագրությունների կազմման հետ կապված խնդիրները։ Առանձին անդրադարձ է կատարվել կրկնակի պատասխանատվության արգելքի թեմային, ինչպես նաև քննարկվել են դեղերի լիցենզավորման խնդիրների դեպքում վարչարարության առանձնահատկությունները։ 

Դասընթացները կրում են պարբերական բնույթ և ուղղված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով հանրային կառավարման որակի բարելավմանը:

Դասընթացների շարքն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել