Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՀԿ-ների հորդորը Նախագահին․ Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։ 

Կազմակերպությունները հորդորել են Նախագահին դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության քննարկման հարցով։

Ավելի վաղ՝  հուլիսի 11-ին և 12-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի շրջանակներում արտահերթ կարգով առաջին և երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսելով նաև առաջին անգամ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ՀՀ նախագահին ուշադրությանն են ներկայացրել նաև գործուն զղջալու հիմքով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ ծավալուն կարծիք։ 

«Գտնում ենք, որ ընդունված օրենքը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային մարդու իրավունքների կոնվենցիաներով երաշխավորված մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին, մասնավորապես՝ հանցագործությունից տուժած անձի իրավունքների պաշտպանության երաշխիքներին, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի համատեքստում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին», – մասնավորապես նշվում է օրենքի վերաբերյալ ներկայացված կարծիքի մեջ։

Կարծիքն ամբողջությամբ՝ ստորև։ 

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել