Փաստաբանների դեմ բռնության գործերի քննությունը պետք է լինի արդյունավետ, հակառակ դեպքում կդառնա քննության առարկա միջազգային ատյաններում. ԻՊԱՍ իրավաբան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Անահիտ Մկրտչյանն ԱԺ-ում մասնակցել է «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկմանը՝ կազմակերպված ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կողմից։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել փաստաբանական ինստիտուտի դերին և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրներին՝ փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի ահազանգերի համատեքստում, ինչպես նաև բռնության դեպքերին իրավապահ համակարգի արձագանքի արդյունավետությանը և առկա գործիքակազմի ընդլայնման անհրաժեշտությանը՝ փաստաբանների և նրանց վստահորդների նկատմամբ բռնության դեպքերը բացառելու նպատակով։
Անահիտ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է փաստաբանների նկատմամբ բռնության վերաբերյալ բոլոր կառույցների արձագանքը՝ անկախ դրանց իրավակազմակերպական ձևից՝ ՀԿ-ներ, ՍՊԸ-ներ, միջազգային կառույցներ, նշելով, որ ԻՊԱՍ-ը ևս Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը՝ 2023թ․-ի հունիսի 26-ին, ոստիկանական բաժանմունքներում փաստաբանների նկատմամբ բռնության և խոշտանգման դեպքերի քննության արդյունավետության խնդիրների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
Փաստաբանը նշել է, որ ԻՊԱՍ-ը բազմիցս հանդես է եկել աղմկահարույց և մարդու իրավունքները խախտող դեպքերի վերաբերյալ դատապարտող հայտարարություններով, ներկայացնելով նաև հանցագործության մասին հաղորդումներ։ Վերջինս կարևորել է ներպետական մակարդակում գործի քննության արդյունավետությունը, նշելով, որ հակառակ պարագայում այն դառնալու է քննության առարկա միջազգային ատյաններում։
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և