Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Փաստաբանների դեմ բռնության գործերի քննությունը պետք է լինի արդյունավետ, հակառակ դեպքում կդառնա քննության առարկա միջազգային ատյաններում. ԻՊԱՍ իրավաբան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Անահիտ Մկրտչյանն ԱԺ-ում մասնակցել է «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկմանը՝ կազմակերպված ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կողմից։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել փաստաբանական ինստիտուտի դերին և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրներին՝ փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի ահազանգերի համատեքստում, ինչպես նաև […]

Ոստիկանական բռնությունները դառնում են համակարգային. ՀԿ-ների հայտարարությունը

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները  Ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, Ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։ Մասնավորապես, եթե վերջին առնվազն 10 […]