Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Շաքարային դիաբետ ունեցող անձանց նկատմամբ հաշմանդամություն չսահմանելու խնդրով բավարարվել է արդեն 5-րդ հայցը

ՀՀ վարչական դատարանը շաքարային դիաբետ ունեցող քաղաքացու նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու պահանջով հերթական՝ թվով արդեն 5-րդ հայցն է բավարարել ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների նկատմամբ հաշմանդամության խմբեր սահմանելու պահանջով դատական 8 գործով պաշտպանություն է իրականացնում։ 

Դատարանը գերատեսչության  ստորաբաժանումներին պարտավորեցրել է  կատարել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդի պահանջը։ 

Հայցվորը դատարանում հայտնել է, որ շուրջ 10 տարի ունի շաքարային դիաբետ տիպ 1 հիվանդությունը, ծանր ձև, որը ախտորոշվել է դեռևս անչափահաս տարիքում, ինչը հաստատվում է գործում առկա էպիկրիզներով:

Սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակը, ինչպես նման գործերով դատարան դիմած ԻՊԱՍ մյուս վստահորդների դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության և վերափորձաքննության  համապատասխան որոշումներով հայցվորին չի ճանաչել հաշմանդամություն ունեցող:

Դատարանը նախ անհրաժեշտ է համարել  արձանագրել, որ  պարզ չեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինը եզրահանգել է հաշմանդամ չճանաչել հայցվորին։ 

Բացի այդ, Դատարանը անդրադարձել է այն հարցին է, որ թե Բժշկասոցիալական փորձաքննության և թե Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի վերափորձաքննության բաժնի  համապատասխան  որոշումներով  քաղաքացու մոտ արձանագրվել է ընդերային և նյութափոխանակության աննշան խանգարում:

Դատարանն նշել  է, որ ՀՀ  կառավարությունը` «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» համապատասխան  որոշման համաձայն` օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների շարքին են դասվում նաև ֆունկցիայի աննշան խանգարումները՝ որպես 1-ին աստիճանի խանգարումներ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հաշմանդամությունը բնորոշվում է որպես հիվանդություններով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարություն, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, Դատարանն արձանագրում է, որ օրգանիզմի որևէ ֆունկցիայի աննշան խանգարումը՝ հանդիսանալով օրգանիզմի ֆունկցիայի 1-ին աստիճանի կայուն խանգարում, չի կարող չառաջացնել սոցիալական անբավարարություն կամ չհանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման, քանի որ օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ սոցիալական անբավարարություն, անձի կենսագործունեության սահմանափակում, սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն կամ որ նույնն է հաշմանդամություն առաջացնող գործոնը օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներն են, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես հիվանդութուններով, այնպես էլ վնասվածքներով կամ արատներով:

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրել է, որ հայցվորի կենսագործունեության դասակարգման մեջ մտնող Չափորոշիչների 3-րդ կետում հիշատակվող վերոնշյալ 8 տեսակներից առնվազն որևէ մեկով հայցվորի մոտ պետք է արձանագրվեր կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակում, և առկա են բավարար հիմքեր որպեսզի Հայցվորը ճանաչվի 3-րդ խումբ հաշմանդամություն ունեցող:։

Դատարանը նաև անդրադարձել է այն խնդրին, որ Պատասխանողը հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու մերժումը պայմանավորել է Հայցվորի չափահասության տարիքի լրացմամբ՝ մեկնաբանելով, որ   չափահաս դառնալով անձը կարող է որոշակի գործողություններ կատարել ինքնուրույն՝ բուժմամբ պայմանավորված:

Վերոգրյալի կապացկությամբ Դատարանն արձանագրել  է, որ անձին հաշմանդամություն որևէ խումբ սահմանելը պայմանավորված է ոչ թե չափահասության տարիքով, այլ առողջության խաթարման հետևանքով կենսագործունեության սահմանափակմամբ: Այլ կերպ ասած, եթե անձի մոտ անչափահաս տարիքում արձանագրվել է կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակում, ապա վերջինիս անփոփոխ մնալու դեպքում Դատարանի գնահատմամբ չափահաս տարիքում այն ևս հիմք է հաշմանդամության խումբ սահմանելու համար:

Գործի մանրամասները՝ այստեղ։ 

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել