ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության՝ պարտավորեցնելով պետական գերատեսչությանը 1 մլն դրամ փոխհատուցել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի դիմաց։
Բարսեղյանի շահերը դատարանում ներկայացրել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը։
2016 թվականի հուլիսի 17-ին Երևան մեկնելու ճանապարհին հայցվոր Լևոն Բարսեղյանի մեքենան կանգնեցվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից, ապա Բարսեղյանի ազատությունը ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից սահմանափակվել է: Սակայն նրա ազատությունը սահմանափակելու հիմքերի վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմվել, չի տրամադրվել իրավաբանական օգնություն և իր իրավունքներից օգտվելու հնարավորություն:
Անձին և տրանսպորտային միջոցը ոստիկանություն բերման ենթարկելու մասին արձանագրությունը կազմվել է միայն նույն օրը՝ ժամը 14:10-ին: Լևոն Բարսեղյանը շուրջ 4 ժամ պահվել է անազատության մեջ՝ փաստացի թույլ է տրվել նաև նրա՝ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտում:
Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են վարչարարություն, այն է՝ իրականացրել են գործողություններ, որոնք Բարսեղյանի համար առաջացրել են փաստական հետևանքներ՝ վերջինիս հասցնելով բարոյական վնաս։
Դատարանը դեռևս ՎԴ5/0185/05/22 վարչական գործով ոչ իրավաչափ էր ճանաչել այս գործողությունները։
Նշվածը հիմք ընդունելով՝ հայցվորը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով իր իրավունքի խախտման փաստով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար տրամադրել փոխհատուցում 1. 000.000 դրամի չափով, սակայն ոստիկանությունը դիմումը մերժել է։
Բարսեղյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության` ոչ իրավաչափ գործողության հետևանքով իրեն պատճառված բարոյական վնասի համար 1 միլիոն դրամի չափով փոխհատուցում տրամադրելու պահանջով։
Դատարանը Բարսեղյանի հայցը բավարարել է ամբողջությամբ։
Դատարանը գտել է, որ իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան:
Ընդ որում, իրավական պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է, որ հետագայում հնարավոր կլինի վերստուգել պետության գործողությունների կամ անգործության իրավաչափությունը, այլ նաև այդպիսի գործողության կամ անգործության հետևանքով առաջացած վնասը կհատուցվի:
Արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման նպատակով օրենսդիրն ամրագրել է ոչ իրավաչափ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման իրավական հնարավորություն` սահմանելով վարչական մարմինների պատասխանատվության վերաբերող այնպիսի իրավակարգավորում, որի միջոցով ապահովվում է անձանց կրած վնասների հատուցումը: Վարչական մարմինների պարտականությունների խախտման հետևանքով անձանց կրած վնասների հատուցման վերաբերյալ դրույթներ ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն երաշխավորել է պետության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու իրական հնարավորություն, այլ նաև` այդ գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հատուցում ստանալու իրական հնարավորություն:
Դատարանը հաստատված է համարել այն, որ վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում Հայցվորին պատճառվել է հոգեկան տառապանք: Մասնավորապես՝ Լևոն Բարսեղյանին տեղաշարժից զրկելուց հետո դրա պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելու, վերջինիս ազատությունից զրկելը, բերման ենթարկելը որևէ կերպ չփաստաթղթավորվելու ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Լևոն Բարսեղյանին պատճառվել են զայրույթի, տագնապի և անորոշության զգացողություններ, որոնք ինքնին հանդիսանում են հոգեկան տառապանքներ:
Պատճառված վնասի և վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարության միջև պատճառահետևանքային կապի առկայության մասով Դատարանը փաստել է, որ Բարսեղյանի մոտ հոգեկան տառապանքի տեսքով ոչ գույքային վնասն անմիջականորեն առաջացել է Ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում։
Դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատվում է պատճառված վնասի և վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարության միջև պատճառահետևանքային կապը:
Ոչ նյութական վնասի հատուցման չափի մասով Դատարանն ընդգծել է, որ Հայցվորը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, պահանջել է 1.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված առավելագույն չափերի (մինչև 2.000.000 ՀՀ դրամ) տեսանկյունից հանդիսանում է ակնհայտորեն ողջամիտ չափ և չի կարող որևէ կերպ բնորոշվել որպես տուժող կողմի «հարստացում»:
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի
Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է եռօրյա դասընթացների
2024թ. հոկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցելԵՄ-Հայաստան քաղաքացիական