Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

«Արդարադատության ոլորտի ռազմավարական պլանավորում» դասընթացավարի մրցույթ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է համագործակցության ռազմավարական պլանավորման և կարողությունների զարգացման դասընթացավարի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի բարեփոխումների պլանավորման և իրականացման համար պատասխանատու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար արդյունավետ ռազմավարական պլանավորման և իրականացման կարողությունների զարգացման համար ռազմավարական վերլուծության գործիքների և մեթոդների հիման վրա եռօրյա դասընթաց վարելու նպատակով։

Դասընթացի նպատակն ու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարությունները։ Ներկայումս, Արդարադատության նախարարությունը կամ ՀՀ պետական կառավարման համակարգը գործում է դինամիկ փոփոխվող մթնոլորտում՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերներն ու սպառնալիքները, այնպես էլ սոցիալ-տնտեսական և տեխնոլոգիական սրընթաց փոփոխությունները։ Միաժամանակ, ՀՀ պետական կառավարման մարմինները պարտավոր են ապահովել գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Դատական և իրավական ոլորտների ընթացիկ ռազմավարության իրականացման մշտադիտարկումը ցույց է տալիս, որ որոշ գործողություններ իրականացվում են փոփոխություններ, որոնք ներառված չեն ռազմավարության մեջ։

Դասընթացն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների պլանավորման և իրականացման գործընթացում ներգրավված գերատեսչությունների աշխատակիցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը։

Դասընթացը պետք է առնվազն ներառի հետևյալ ոլորտները․

  • Արդյունավետ ռազմավարական պլանավորում իրականացնելու լավագույն մոտեցումները,
  • SWOT անալիզի միջոցով իրավիճակի գնահատման իրականացում,
  • Ռազմավարական պլանավորման խնդիրների բացահայտում և ձևակերպում, նպատակների սահմանում և դրանց կատարման ցուցիչների ձևակերպում,
  • Ռիսկերի ու կարիքների արդյունավետ գնահատում, հնարավոր այլընտրանքների բացահայտում, վերլուծություն և ընտրված տարբերակի հիմնավորում՝ ռեսուրսների, ժամանակի և նպատակին հասնելու լույսի ներքո,
  • Ռազմավարական պլանավորումը որպես կատարողականի առավել բարձր չափանիշներ ապահովելու միջոց,
  • Նպատակներին հասնելու համար ռազմավարական պլանների ձևակերպում և իրականացում,
  • Գերատեսչությունների համապատասխանեցում ռազմավարական պլանավորման նպատակներին ինտեգրելով ռազմավարությունը, նպատակները, չափիչները և կատարողականը գերատեսչական մակարդակում,
  • Ոլորտը կարգավորող այլ ռազմավարությունների հետ փոխկապվածության լույսի ներքո նպատակների և միջոցառւոմների ձևակերպում,
  • Կատարողականի արդյունավետ գնահատում,
  • Ռազմավարական պլանավորման գործընթացի ուսումնասիրություն պրակտիկ օրինակների կիրառմամբ,
  • Դասընթացի ծրագիրը մշակելուց առաջ հնարավոր մասնակիցների կարիքների գնահատում։

Դասընթացավարին ներկայացվող պահանջները

  1. Ռազմավարական պլանավորման դասընթացների վարման փորձառություն մասնավոր և պետական ոլորտներում (առնվազն 10 դասընթաց)
  2. Հանրային/բիզնեսի կառավարման, ռազմավարական պլանավորում/ռազմավարական կառավարման ոլորտում կրթություն
  3. Հայերենի գերազանց իմացություն
  4. Գերազանց հաղորդակցության և կազմակերպչական կարողություններ
  5. Ժամկետների պահպանման կարողություններ
  6. Համակարգչային գիտելիքներ
  7. Արդարադատության ոլորտի գերատեսչությունների համար դասընթացի վարման փորձը կդիտվի առավելություն

Դասընթացը կարող է վարվել թիմի կողմից, որի անդամները պետք է բավարարեն վերը ներկայացված պահանջները։

Մրցույթի մասնակցության պայմանները․

  1. Ինքնակենսագրական (դասընթացին թիմով դիմելու դեպքում թիմի բոլոր անդամների ինքնակենսագրականները)
  2. Առնվազն տասը դասընթացների վարման փաստը հավաստող տվյալներ

(Պատվիրատուի տվյալները, այդ թվում՝ կոնտակտային, առկայության դեպքում միջոցառման լուսաբանվան հղում)

3․Դասընթացի ծառայության արժեքը 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ․ հունիսի 20-ը  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ info@prwb.am էլեկտրոնային փոստին պահանջվող փաստաթղթերն ուղարկելու միջոցով՝ նամակի վերնագրում նշելով «Ռազմավարական պլանավորման դասընթաց»։

Մրցույթի փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

INTERESTING POSTS

Ջատագովության մասնագետ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության