Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների նկատմամբ հաշմանդամության խմբեր սահմանելու պահանջով դատական 8 գործով պաշտպանություն է իրականացնում։
ՀՀ վարչական դատարանն արդեն թվով 4 հայց բավարարել է՝ պարտավորեցնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումներին կատարել ԻՊԱՍ վստահորդների պահանջը։
Ինչ է ցույց տվել գործերի ուսումնասիրությունը
Չնայած նրան, որ հայցվորներն առողջական խնդիրներով պայմանավորված պետական աջակցությամբ բժշկական հսկողության, հատուկ սննդակարգի, դեղորայքի անհրաժեշտություն ունեն, նախարարությունը փորձաքննութամբ նրանց նկատմամբ չի սահմանել հաշմանդամության կարգը, պատճառաբանությամբ, որ օրգանիզմի ֆունկցիաների աննշան խանգարումը չի հանգեցրել կենսագործունեության որևէ տեսակի կամ աստիճանի սահմանափակման, հետևաբար «բացակայել են Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հաշմանդամության սահմանելու հիմքերը»։
Ինչ է արձանագրել Վարչական դատարանը
Դատարանը բավարարված բոլոր հայցերով հաստատել է, որ անձանց մոտ խանգարումներն այնպիսին են եղել, որ Կառավարության 780-Ն որոշման (Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին) իմաստով հանգեցնում էին անձի նկատմամբ հաշմանդամության համապատասխան խմբի սահմանման և աջակցության տրամադրման։
Մասնավորապես գործերից մեկով Վարչական ատարանը չի ընդունել նախարարության այն մոտեցումը, որ հայցվորի կյանքում պետք է սահմանափակումները ի հայտ գան, որպեզի նրան հաշմանդամություն սահմանելու հիմքը առաջանա:
Ըստ Դատարանի՝ հաշմանդամություն սահմանելու նպատակը տրամագծորեն հակառակի մեջ է. պետությունը սոցիալական օժանդակության միջոցով փորձում է նվազեցնել հիվանդության հետևանքով առաջացած խնդիրները: Իսկ պատասխանողի մոտեցումը ենթադրում է՝ պետությունը ոչ միայն օժանդակած չի լինի ծանր հիվանդություն ունեցող մարդկանց, այլև միայնակ թողած կլինի իրենց խնդիրների հետ՝ առաջարկելով սոցիալական աջակցություն այն ժամանակ, երբ դա այլևս պետքական չլինի։
Դատական գործերով վճիռները ստորև՝
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809963757
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809962854
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809970254
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809971523
Վարչական դատարանը 2025թ. հունվարի 16-ին Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) պարտավորեցրել
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և