Հակակոռուպցիոն բարեփոխումներ՝ դատաիրվական համակարգում․ Ինչ խնդիրներ է առանձնացրել ԻՊԱՍ փորձագետը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը հակակոռուպցիոն բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկմանը «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացում դատաիրավական համակարգում» թեմայով բանախոսություն է ներկայացրել։
Սեմինարի նախաձեռնողը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն էր։
Մելիքյանը ներկայացրել է ԻՊԱՍ կողմից իրականացվող Հակակոռուպցիոն դատարանի դատավորների և Հակակուոպցիոն կոմիտեի նախագահի և ինքնավար պաշտոնների զբաղեցնողների ընտրության և նշանակման գործընթացի մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև այդ մասնագիտացված կառույցների ստեղծման օրենսդրական և գործնական խնդիրնները։
Ի թիվս այլ խնդիրների Մելիքյանն առանձնացրել է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ոչ պատշաճ պլանավորած և հիմնավորված լինելը, որի արդյունքում ձեռնարկվել են դատաիրավակն բարեփոխումների ծրագրից չբխող միջոցառումներ, պարբերական փոփոխություններ են կատարվում անձնակազմի թվում, ինչպես նաև վերանայվում է քրեական ենթակայությունը։ ։
Խոսելով Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության մասին՝ Մելիքյանը նշել է, որ մշտադիտարկումը ցույց է տալիս, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության բացասական եզրակացություն ստացած թեկնածուները Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներառվում են դատավորների ցուցակում, դրանցից մի մասն էլ նշանալվել են արդեն պաշտոնի։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի