ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
ՀՀ արդարադատության նախարարությունը դատավորների աշխատավարձը բարձրացնող օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ։
Համաձայն նախարարության հիմնավորման՝ այն միտված է դատաիրավական բարեփոխումների 2022-26 թվականների ռազմավարությամբ ամրագրված՝ դատավորի անկախությունը երաշխավորելու, առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու, բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահավելու նպատակների իրագործմանը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ դեռևս 2022 թվականի ծավալուն զեկույցում գնահատվել է դատական համակարգի անկախության երաշխիքների ապահովումը ֆինանսավորման, այդ թվում՝ դատավորների պատշաճ վարձատրության միջոցով։
Զեկույցում արձանագրվել է, որ թեև դատավորի վարձատրությունը ֆորմալ առումով համապատասխանում է Եվրոպայի խորհրդի չափանիշներին՝ դատավորի կարիերայի սկզբում և վերջում ստացվող վարձատրության և երկրում միջին աշխատավարձի համեմատության առումով, սակայն գործնականում, դատավորի փաստացի վարձատրության չափը զգալիորեն տարբերվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով վարձատրության նույն գործակից ունեցող գործադիր իշխանության ներկայացուցչի փաստացի վարձատրությունից՝ վերջիններիս ֆիքսված պարգևատրումների հաշվին։
Արդյունքում, առաջին ատյանի դատավորին հավասար գործակից ունեցող նախարարի առաջին տեղակալը 2019թ. դրությամբ ամսական ստանում էր 1 մլն դրամ ամսական աշխատավարձ ու պարգևավճար, իսկ նույնքան աշխատանքային փորձ և նույն գործակիցն ունեցող առաջին ատյանի դատարանի դատավորը նույն տարեթվի դրությամբ. ստանում էր 779 644 դրամ, ներառյալ՝ պաշտոնային դրույքաչափը և աշխատանքային ստաժի համար հավելավճարը՝ չնայած դատավորներ աճող ծանրաբերռնվածության և աշխատանքի բնույթով պայմանավորված պատասխանատվության չափի։
ԻՊԱՍ զեկույցում արձանագրվել էր, որ նման մոտեցումը հանգեցնում է դատավորների հանդեպ անբարենպաստ պայմանների ստեղծման և դատավորների պաշտոնին, լիազորություններին և պատասխանատվությանը ոչ համարժեք վարձատրության:
Վերջին տաս տարվա ընթացքում դատավորների ծանրաբեռնվածությունն աճել է ընդհուպ մինչև մի քանի անգամ, որի արդյունքում գործերի քննությունը չի իրականացվում ողջամիտ ժամկետում։ Ուստի միայն վարձատրությունը բարձրացնելով՝ խնդիրը չի լուծվի։ Անհրաժեշտ է ավելացնել դատավորների և աշխատակազմի քանակը, բարելավել շենքային պայմանները և դատական համակարգին տրամադրել բնականոն գործունեություն իրականացնելու համար բավարար ռեսուրսներ։
Մանրամասները՝ այստեղ։
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի