Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան-ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
Փետրվարի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը ելույթ է ունեցել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում։
Հակոբյանը նկատել է, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում աշխատանքային իրավունքի ոլորտում խնդիրների մի ստվար զանգված կլուծվի։
«Առկա են նաև կարգավորումներ, որոնք հնարավոր է այս նախագծի շրջանակում լրամշակել, որպեսզի և՛ աշխատողների, և՛ գործատուների իրավունքների պաշտպանության ու շահերի տեսանկյունից առավել կատարելագործված օրենսգիրք ունենանք», – նկատել է ԻՊԱՍ փորձագետը։
Հակոբյանը հիշեցրել է, որ ԻՊԱՍ-ն օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ է արել՝ հիմնվելով կազմակերպության կողմից իրականացված մոտ 500 դատական գործերի ուսումնասիրության արդյունքների վրա՝ աշխատանքային իրավունքի խախտման դեպքերով։
«Ուսումնասիրության ընթացքում բավականին հետաքրքիր արդյունքներ են դուրս բերվել՝ այդ թվում, օրենսդրական բացերի և խնդիրների վերաբերյալ։ Դատարանը տարբեր կերպ է անդրադառնում օրենսդրական բացերին՝ գործից կախված տարբեր մեկնաբանություններ տալով դրանց», – նշել է Հակոբյանը։
Ի թիվս այլ առաջարկությունների, ԻՊԱՍ իրավաբանը խիստ կարևորել է վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատման հիմքերը հստակեցնելը, գործատուի կողմից կայացվող անհատական իրավական ակտերի նկատմամբ պահանջների սահմանումը, կարգապահական պատասխանատվության կիրառման ընթացակարգային կանոնների վերանայումը և այլն:
ԻՊԱՍ իրավաբանը նկատել է նաև, որ խիստ կարևոր է Աշխատանքային օրենսգրքում սահմանել պարապուրդ և հարկադիր պարապուրդ հասկացությունները։
«Օրենսգիրքը միայն սահմանում է ոչ աշխատողի մեղքով պարապուրդ հասկացությունը, ինչը ենթադրում է ո՛չ աշխատողի, բայց նաև ո՛չ էլ գործատուի մեղքով պարապուրդ։ Ստացվում է, որ որևէ սուբյեկտիվ հանգամանքի բերումով, օրինակ՝ գործատուի դիտավորության պատճառով պարապուրդում գտնվելու դեպքում աշխատողը կզրկվի իր աշխատավարձի ամբողջական փոխհատուցման հնարավությունից։ Հետևաբար հարկադիր պարապուրդ և պարապուրդ հասկացությունները պետք է տարանջատել», – ասել է Հակոբյանը։
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է
2024 թվականի սեպտեմբերի 17-19 Փարիզում կայացել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը