Ժամանակի հոսքին զուգահեռ դատական համակարգում շոշափելի արդյունքներ չկան․ ԻՊԱՍ փորձագետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը 1in.am-ի տաղավարում խոսել է դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին։
Հարությունյանը նշել է, որ չնայած ոլորտի բարեփոխումների 2022-26 թվականների ռազմավարության մեջ կան շատ կարևոր դրույթներ՝ դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահության վերականգնման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ, սակայն ժամանակի հոսքին զուգահեռ շոշափելի արդյունքներ դեռևս նշմարելի չեն։
ԻՊԱՍ փորձագետը անդրադարձել է նաև ռազմավարության շրջանակում և դրանից դուրս ընթացող մի շարք գործընթացների՝ մասնավորապես դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի շուրջ զարգացումներին։
«Այս առումով զարգացումները ոչ թե հուսադրող, այլ հակառակը՝ մտահոգիչ են», – նշել է Հարությունյանը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի