Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի վերաբերյալ քննարկում
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ի հետ զրուցել է դատավոր դառնալու գործընթացը դյուրացնող օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ են մտել 2023 թվականից հունվարի 7-ից։
Նախկինում դատավոր դառնալու հավակնորդները հավելյալ 6-8 ամիս պետք է ուսուցում անցնեին Արդարադատության ակադեմիայում, ինչից հետո համապատասխան քննություններ հանձնեին։ Նոր կարգը թեկնածուների մասնագիտական չափանիշների որևէ փոփոխություն չի ընթադրում։ Եթե անձն ունի իրավաբանի բակալավրի աստիճան, ապա պահանջվում է մասնագիտական աշխատանքի 5 տարվա փորձ, մագիստրոսի դեպքում՝ 3 տարվա։
Հասմիկ Հարությունյանը նշել է, որ այս կարևոր փոփոխությունը հանրային քննարկման չի ներկայացվել։
«Օրենքում փոփոխությունը խնդրահարույց է, իսկ պատշաճ կարգով հանրությանը չիրազեկելը և քննարկման չներկայացնելն ավելի է բարդացրել իրավիճակը։ Դատավորը մինչև պաշտոնի ստանձնումը որոշակի պրակտիկ հմտություններ և բազա պետք է ունենա, առանց Արդարադատության ակադեմիայի տված գիտելիքի և փորձառության հենց իրենց՝ հավակնորդների համար հետագայում դժվար է լինելու», -նշել է Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի անդրադարձը՝ ՀՀ-ում Freedom House
«Հատիկ առ հատիկ» հեշթեգը Ֆեյսբուքում տարածող վարչապետն այս անգամ կիսվել