Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Օրենսդրական բացերից մինչև պաշտոնների նշանակման կարգ ու տեսուչների թվի պակաս․ Ինչ խնդիրներ է արձանգրում ԻՊԱՍ իրավաբանը

Աշխատանքային իրավունքի ոլորտում ԱԱՏՄ-ի գործունեության առանձնահատկությունների և խնդիրների վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախաձեռնած քննարկման ընթացքում կազմեկերպության իրավաբան  Նինա Հակոբյանը ներկայացրել է  աշխատանքային իրավունքների վերահսկողության ոլորոտում տեսչական մարմնի գործունեության օրենսդրական ու գործնական խնդիրները։ 

Հակոբյանը նշել է, որ թեև 2021 թվականի հուլիսից տեսչական մարմնին տրվել են լիազորություններ աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնելու մասով, առկա են օրեսդրական և պրակտիկ բացեր, որոնք խանգարում են մարմնին արդյունավետ գործել։ 

ԻՊԱՍ իրավաբանը, ի թիվս այլի, առանձնացրել է ԱԱՏՄ կարագավիճակի, տեսչական մարմնում պաշտոնների նշանակման կարգի, լիազորությունների հստակության  խնդիրները։ 

«ԱԱՏՄ կարգավիճակի մասով քայլ առաջ ենք ու համապատասխանում ենք միջազգային չափանիշներին, քանի որ այժմ տեսչական մարմինը գտնվում է Կառավարության վերահսկողության ներքո», – ասել է Հակոբյանը։ 

ԻՊԱՍ իրավաբանը, սակայն,  մի շարք խնդիրներ է թվարկել  ԱԱՏՄ ղեկավար կազմում պաշտոնների նշանակման և ազատման կարգի վերաբերյալ։ 

«Օրենսդրությամբ մարմնի ղեկավար կազմին՝ նախագահին ու տեղակալին, նշանկում է ՀՀ վարչապետը։ Կառավարության դիրքորոշումն այն է, որ վարչապետն ունի բացառիկ հայեցողություն մարմնի ղեկավար կազմի նշանակման ու ազատման հարցում, և պարտավոր չէ հիմնավորել իր համապատասխան որոշումները։ Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը կարծում է, որ  անձը չի կարող կամայականորեն ազատվել պաշտոնից․ հետևաբար իրողությունները պետք է համապատասխանեցվեն դատական պրակտիկային», – ասել է Հակոբյանը։ 

ԻՊԱՍ իրավաբանը նշել է, որ ճիշտ է՝ տեսչական մարմնի լիազորությունները բովանդակային մասով համապատասխանում են միջազգային կոնվենցիայով սահմանված լիազորություններին, սակայն մարմնի գործառույթները սահմանված են ԱԱՏՄ կանոնադրությամբ, և ոչ թե առանձին օրենքով, ինչպես  նախկինում էր։ 

«Մեկ այլ խնդիր է այն, որ ներպետական որևէ իրավական ակտ չկա, որ կսահմանի տեսուչների իրավունքները և պարտականությունները։ Իհարկե, կա ստուգումների կազմակերպման և իրականացման մասին օրենք, որտեղ սահմաված են համանման  իրավունք-պարտականությունները, սակայն այնտեղ չկա հղում կանոնադրությանը։ Երկրորդ, հաճախ տեսնում ենք, որ տեսուչները զննումներ են իրականցնում ստուգումների փոխարեն, և այս մասով ևս խնդիր կա՝ զննումների իրավասության՝ օրենքով տրված լինելու մասով», – ասել է Հակոբյանը։ 

Իրավաբանն անդրադարձել է  տեսուչների ոչ բավարար թվի խնդրին։ Հակոբյանը նշել է նաև, որ դիմում-բողոքում առկա  խնդրո առարկայից զատ, այլ խնդիրների հայտնաբերման դեպքում, դրանց ևս արձաքանգելու համար տեսուչները ստիպված են զեկուցագրեր ներկայացնել, ստանալ  թույլտվության, ապա նոր միայն այդ խնդիրներով զբաղվել։ 

Մարմասները՝ տեսանյութում։ 

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել