Հակակոռուպցիոն դատարան. խնդիրներ, բարեվարքություն, արդյունավետություն
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
Փետրվարի 1-ին կայացել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում․ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է նաև «Իրավունքներ պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։
ԻՊԱՍ իրավաբանը նշել է, որ կազմակերպությունը հաճախակի է իրականացնում աշխատանքային իրավունքների վերաբերյալ օրենսդրական դաշտի վերլուծություն և պրակտիկ խնդիրների ուսումնասիրություն․ ԻՊԱՍ-ն ուսումնասիրել է 2019-2021թվականին դատարաններ ներկայացված 500 դատական գործ, արդյունքներն ամփոփված են զեկույցում։
«Հետաքրքիր արդյունքներ են դուրս բերվել, ուսումնասիրված գործերով՝ հայցերի 72%-ը բավարարված են։ Մյուս կողմից, թեև աշխատանքանին վեճերի քննության մասով նախատեսված է եռամսյա ժամկետ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն մատների վրա կարելի է հաշվել գործերը, որոնք քննվել են այդ ժամկետների պահպանմամբ», – ասել է ԻՊԱՍ իրավաբանը։
Հակոբյանը նշել է, որ քաղաքացիներին տրվող ԻՊԱՍ իրավական աջակցության շրջանակում ևս վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ նշելով, որ քանի դեռ գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուի հետ, անձինք հաճախ պարզապես դիմում են՝ խորհրդատվություն ստանալու իրենց իրավունքների մասին՝ չցանկանալով տարբեր մարմիններում բարձրաձայնել իրենց խնդիրների վերաբերյալ։
«Հաճախ նաև բարձրաձայնում են հոգեբանական ճնշման մասին․ վերջերս բողոքներ ենք ստացել հղիների կողմից իրենց աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ։ Այս գործերն առաջ չեն գնում, քանի դեռ բողոքող աշխատողները գտնվում են գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ, և վախից չեն դիմում գործուն քայլերի», – ասել է Հակոբյանը։
ԻՊԱՍ իրավաբանը նշել է նաև, որ հաճախ քաղաքացիները չունեն աշխատանքային պայմանագիր կամ նրանց հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, սակայն նրանք, տեղյալ չլինելով/չգիտակցելով դա, դիմում են օգնություն ստանալու ակնկալիքով՝ կարծելով, թե աշխատանքային հարաբերությունների մեջ են։
«Նման դեպքերում շատ բարդ է ապացուցողական բազա հավաքել ու արձանագրել դե ֆակտո գոյություն ունեցող աշխատանքային հարբերությունների փաստը»․ – ասել է Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը
Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել հանրային աշխատանքների՝ որպես պատժի արդյունավետությունը՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել
Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։