Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ինչ հիմքով է Նատալիա Ռոտենբերգը ՀՀ անձնագիր ստացել․ Ոստիկանությունը պատասխանել է ԻՊԱՍ հարցմանը

2022 թվականի հունվարին սոցիալական ցանցերում տարածվեց «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Նատալյա Ռոտենբերգի մասնակցությամբ տեսանյութ, որում նա հայտնում էր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մասին։ 

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ ՀՀ-ում  օրինական հիմքով բնակվող  յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,

2) կարող է բացատրվել հայերենով, 

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը[…]»: 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, ինչպես նաև այն, որ Ռոտենբերգը քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի նախագահ է և հավակնում է առաջադրվել որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, պաշտոնական հարցմամբ դիմել է ՀՀ ոստիկանապետին՝ խնդրելով տրամադրել վերջինիս ՀՀ քաղաքացիություն շնորհելու հիմքը։ 

«Արդյո՞ք Ռոտենբերգը վերջին երեք տարվա ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել բնակությունը հավաստող փաստաթղթերի պատճենները։ Ի՞նչ ընթացակարգով եւ ինչպե՞ս է տեղի ունեցել  Ռոտենբերգի հայերեն լեզվի իմացության ստուգումը։ Խնդրում ենք տրամադրել հայերեն լեզվի իմացության և ստուգման վերաբերյալ մանրամասները և ստուգման արդյունքները հավաստող փաստաթղթերը և Ռոտենբերգի՝ ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելու ստուգման արդյունքները հավաստող փաստաթղթերը», – մասնավորապես նշված է Ոստիկանապետին ուղղված հարցման մեջ:

Ի պատասխան, Ոստիկանությունից հայտնել են, որ Ռոտենբերգը ՀՀ քաղաքացիություն է ստացել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց։

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի մինչև 2022 թվականի հունիսի 25-ը գործող խմբագրության 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, առանց սույն հոդվածի 1-ին մասի  1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, ինչպես նաև 3-րդ մասով սահմանված պահանջների պահպանման ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց», – մասնավորապես պատասխանել են Ոստիկանությունից։

INTERESTING POSTS

Հայտարարություն

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն