Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի վերաբերյալ քննարկում
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
Նոյեմբերի 8-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է «Գերությունից` քննչական մարմիններ. հայրենադարձված զինծառայողների վերականգնողական խնդիրները» խորագրով «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկմանը։
Բանախոսների թվում էին նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը շեշտել է գերությունից վերադարձող զինծառայողների պատշաճ, լիարժեք և երկարատև վերականգնողական բուժման և աջակցության կարևորությունը։
Խոսելով հայրենադարձվելուց հետո ծառայությունը շարունակելու խնդրից՝ Մելիքյանը հղում է կատարել միջազգային փորձին՝ նշելով, որ դեպքերի մեծ մասում ծառայությունը շարունակելու որոշման կայացումը թողնվում է գերությունից վերադարձած զինծառայողին։
«Սեպտեմբերին այդպիսի կարգավորումներ ենթադրող օրենքի նախագիծ առաջարկվեց Ուկրաինայում, որի համաձայն զինծառայությունը դադարեցնելու կամ մոբիլիզացիաայի ժամանակ չզորակոչվելու հիմք է գերության մեջ գտնված լինելը։ Այս մոտեցման հիմքում այն գիտակցումն է, որ գերության մեջ գտնվելն ինքնին արդեն տրավմա է, հատկապես, որ լինում են նաև խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու դեպքեր։ Եվ բնականաբար, բացի վերականգնողական բուժում և աջակցություն առաջարկելուց, զինծառայողին հարցնում են՝ արդյո՞ք նա ծառայությունը շարունակելու ցանկության ունի, թե՞՝ ոչ։ Նման փորձ կա նաև ԱՄՆ զինված ուժերում», – մանրամասնել է Ա․ Մելիքյանը։
Մելիքյանը նշել է, որ ՀՀ-ի դեպքում վերադարձած ժամկետային զինծառայողները չունեն ծառայությունը շարունակելու մասով ընտրության հնարավորություն, իսկ ծառայության վերադառնալու ժամկետները բավականին սուղ են։
«Սա կրկնակի սթրեսի է հանգեցնում։ Եվ շատ հավանական է, որ զինծառայողը ռետրավմատիզացիայի ենթարկվի», – նշել է Ա․ Մելիքյանը։
Խնդիրների շարքում ԻՊԱՍ փորձագետը նշել է նաև գերությունից վերադարձած անձանց քրեական հետապնդման ենթարկելու համատեքստում նրան կալանավորելը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Քրեական օրենսգրքում շատ վաղուց սահմանված են մարտադաշտը լքելու, կամովին գերության հանձնվելու հանցակազմը։
«Մյուս կողմից՝ խնդրահարույց է զինծառայողների իրազեկվածության պակասը, արդյո՞ք մեր զինծառայողները գիտակցում են, որ իրենց համապատասխան արարքները հանցակազմ են պարունակում, որ դեպքում է գերի հանձնվելը համարվում կամովին, իսկ որ դեպքում՝ մարտի հանգամանքներով հարկադրված լինելու արդյունք», – նշել է Ա․ Մելիքյանը՝ հավելելով, որ այլ երկրներում էլ են գերությունից վերադարձածների հանդեպ ծառայողական քննություններ նշանակվում՝ գերեվարվելու հանգամանքները պարզելու նպատակով։
Մանրամասները տեսանյութում։
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի անդրադարձը՝ ՀՀ-ում Freedom House
«Հատիկ առ հատիկ» հեշթեգը Ֆեյսբուքում տարածող վարչապետն այս անգամ կիսվել