ԻՊԱՍ հաղորդման հիման վրա՝ Եռաբլուրում զոհվածների հարազատներին բռնությամբ բերման ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել Անկախության օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների հարազատներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքի առթիվ։
Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի, 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ տարածքից ոստիկանություն էին բերման ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ զոհված զինծառայողների ծնողների:
Տեսանյութերի դիտարկումից ակնհայտ էր, որ ոստիկանների գործողություններում առկա է հանցակազմ՝ ոստիկանների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելով կամ լիազորություններն անցնելով՝ զուգորդված բռնության գործադրմամբ և բերման ենթարկվող անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորմամբ։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն վերոգրյալի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել և խնդրել նախաձեռնել քրեական վարույթ՝ ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդում։
ՀՀ քննչական կոմիտեն, նկատի ունենալով, որ ԻՊԱՍ-ի ներկայացրած հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հարուցել է քրեական գործ՝ անմիջապես ձեռնամուխ լինելով նախաքննության կատարմանը։
Ավելի վաղ, ԻՊԱՍ-ը մի քանի տասնյակ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ վերոհիշյալ միջադեպը դատապարտող հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը։

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և