ԻՊԱՍ նախագահը՝ ԲԴԽ-ի մասին․ Գաղտնիության քողի տակ գործող պետական մարմինները կարող են չարաշահել իրենց լիազորությունները

Հոկտեմբերի 18-ին կայացել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ջատագովության կոալիցիայի ստեղծմանը նվիրված միջոցառումը, որի ընթացքում կոալիցիայի հիմնադիր կազմակերպություններից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ տնօրեն Արաքս Մելքոնյանը անդրադարձել է արդարադատության ոլորտի մի շարք խնդիրների, ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացված՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մշտադիտարկման արդյունքները։ Ա․ Մելքոնյանն ափսոսանք է հայտնել, որ քաղաքական իշխանությունը դատաիրավական համակարգում համընդհանուր վեթինգ […]