Հայտարարություն Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների թեկնածուներ է առաջադրել ՀՀ արդարադատութան նախարար Կարեն Անդրեասյանին և նույն նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին:
Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2022թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում:
ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից:Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:
Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանների և դատավորների անկախության երաշխավորի առաքելությունը պահանջում է դրա անդամների քաղաքական չեզոքությունև զսպվածություն, ինչպես նաև գործադիր իշխանությունից կատարյալ անկախություն՝ որպես դատական իշխանության անկախության և անաչառության երաշխիք՝ ապահովելու համակարգի նկատմամբ հանրային բարձր վստահությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների նշանակումն ու պաշտոնական առաջխաղացումը քաղաքական գործընթացներից և քաղաքական ազդեցությունից մեկուսացման և դատավորների հաշվետվողականության համար պատասխանատու մարմինն է:
Մինչդեռ, քաղաքական մեծամասնության թիմում՝ գործադիր իշխանությունում քաղաքական պաշտոն զբաղեցրած անձինք, ավելին՝ նույն քաղաքական կուսակցության անդամը, չեն կարող ապահովել և երաշխավորել դատական իշխանության անկախությունը և անաչառությունը, ավելին հանդես գալ որպես անաչառ դատավոր՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես եկող հարցերի քննության շրջանակներում:
Այս թեկնածուների առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների և նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլև ողջ դատական իշխանության ապաքաղաքականացվածությունը, հեղինակությունն ու վստահելիությունը, գործունեության արդյունավետությունը:
Խնդիրն էլ ավելի է սրվում նրանով, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական թիմի ձայները բավարար են Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների պաշտոնում ցանկացած թեկնածուի ընտրության համար՝ առանց ընդդիմության որոշիչ մասնակցության:
Խստորեն դատապարտում ենք մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոնում իր քաղաքական թիմի և կուսակցական անդամի թեկնածությունն առաջադրելու և նշանակելու մոտեցումը և պահանջում ենք Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից բացառել և ձեռնպահ մնալ նրանց ընտրելուց:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության