Պահանջում ենք ոստիկանապետի պաշտոնանկությունը
22.09.2022 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին: Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման և կազմակերպված ապօրինության արդյունքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի […]
Քաղաքացու խոտանված մեքենայի գույքահարկը գանձելու որոշումը անվավեր է ճանաչվել․ Նրա շահերը ներկայացրել է ԻՊԱՍ փաստաբանը
ՀՀ վարչական դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 3-ին բավարարել է քաղաքացի Լևոն Ղազարյանից՝ փոխադրամիջոցի գույքահարկի գանձման որոշումը անվավեր ճանաչելու պահանջը՝ ընդդեմ Ավան վարչական շրջանի։ Նրա շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը: Քաղաքացին հայցադիմումը ներկայացրել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին, որում նշել է, որ, դեռևս 2005-ին սեփականության իրավունքով ձեռք բերված մարդատար […]
Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի
Սեպտեմբերի 13, 2022թ․ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։ Ադրբեջանը սանձազերծեց այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Եվրահանձնաժողովի միջնորդությամբ Բրյուսելում […]
Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական
24.08.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։ Գտնում ենք, […]
Կարծիք․«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն կարծիք է հրապարակել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 19.08.2022թ. ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է ամրագրել ՀՀ հակակոռուպցիոն ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների զենքի կիրառման, օգտագործման պայմանները և […]