ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ Փաստահավաք զեկույց
Սույն փաստահավաք զեկույցը պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների կողմից։ Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցել և դրանք համակարգել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»։ Փաստահավաք զեկույցում ներկայացվում են պատերազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների նորմերի այլ խախտումներ, որոնք տեղի են ունեցել […]