Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան-ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ-ում աշխատանքային վեճերի դատական պրակտիկայի ուսումնասիրություն։
Դիտարկվել են աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ 496 գործեր, որոնցով կայացվել է վճիռ (384 քաղաքացիական և 112 վարչական գործեր), ինչպես նաև 123 կարճման մասին որոշում:
Ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ-ում աշխատանքային իրավունքների իրավիճակի հետ կապված խնդիրներ, ինչպես անձանց աշխատանքից ազատելու մասին հրամանների վիճարկման, այնպես էլ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների բռնագանձման, աշխատանքի էական հանգամանքների փոփոխության, կարգապահական տույժերի վիճարկման, կենսաթոշակի նշանակման, աշխատանքային ստաժի հաստատման և այլ հարցերի վերաբերյալ։
Գործերով արձանագրվել է, օրինակ, որ գործատուները աշխատողներին չեն տրամադրել աշխատանքային պայմանագրերը և/կամ աշխատանքից ազատման մասին հրամանները, չի իրականացվել պատշաճ ծանուցում սպասվող կրճատումների, աշխատանքից ազատման մասին, աշխատողին չի առաջարկել այլ աշխատանք կամ չի տեղեկացվել այլ աշխատանք առաջարկելու անհնարինության մասին, կարգապահական խախտման դեպքում՝ անձից բացատրություն չի պահանջվել խախտման վերաբերյալ, աշխատանքից ազատման մասին հրամանում բացակայել է իրավական և/կամ փաստական հիմքը, հրամաններն արձակվել են ոչ աշխատանքային օրերին և այլն։
Դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են ինչպես օրենսդրական բացերի և թերի կարգավորումների խնդիրներ /օրինակ՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման սպառիչ հիմքերի բացակայություն, աշխատանքից կարգապահական խախտման հիմքով ազատելուն վերաբերող իրավակարգավորումների հստակություն և այլն/, այնպես էլ դատարանի հակասական պրակտիկային վերաբերող հարցեր /օրինակ՝ աշխատանքային վեճերով հայցվորի՝ պետական տուրքը վճարելուց ազատված լինելու, աշխատանքային վեճերով հիմնական և ածանցվող պահանջների գնահատման, կենսաթոշակի վերահաշվարկի, այդ թվում՝ աշխատանքային ստաժի հաստատման գործերով ընդդատության որոշման, ՔԴՕ 214-րդ հոդվածի պահանջների պահպանման և այլ հարցերի առնչությամբ։
Ուսումնասիրության արդյունքում ներկայացվել են առաջարկներ՝ ուղղված ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր և դատական մարմիններին՝ աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող օրենսդրական և պրակտիկ դաշտը բարելավելու, աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։
Սույն զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի (Ծրագրի) շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է
2024 թվականի սեպտեմբերի 17-19 Փարիզում կայացել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը