Վարչական դատարանը բավարարել է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական վնասների համար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ հայցապահանջը
2022 թվականի մայիսի 3-ի վճռով ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է թիվ ՎԴ/1201/05/20 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի հայցը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը: Դեռևս 2020 թվականի փետրվարի 25-ին փաստաբանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության՝ /իրավահաջորդ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր […]