Դատախազության գործունեությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով քննարկում
2022 թ․ մայիսի 13-ին կայացավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից կազմակերպած «Դատախազության գործունեությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով քննարկումը։
Ներկայացվեցին Կազմակերպության կողմից իրականացված ՀՀ դատախազության գործունեության ուսումնասիրության արդյունքները՝ դատախազության համակարգի կառավարման մարմինների, դատախազների ընտրության և նշանակման, դատախազների կարգապահական պատասխանատվության, դատախազության ֆինանսավորման արդյունավետության հարցերը՝ ներպետական օրենսդրության ու միջազգային չափանիշների ուսումնասիրության հիման վրա։
Բացման խոսքում կազմակերպության նախագահ Ա․ Մելքոնյանը նշեց, որ ուսումնասիրությունն ուղղված է եղել վերհանելու Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում առկա ինստիտուցիոնալ խնդիրները՝ դրանք դիտարկելով հատկապես դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված բարեփոխումների իրականացման համատեքստում։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ դատախազության, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի, Արդարադատության ակադեմիայի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները ինչպես նաև քննարկել խնդիրների հնարավոր լուծումները։
Քննարկումն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության դատախազության ժողովրդավարական բարեփոխումների աջակցում» ծրագրի շրջանակներում։

Արցախից բռնի տեղահանված անձը դիմել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն միացել է Հայաստանի բնապահպանական, իրավապաշտպան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանը ՀՀ վարչական