Զեկույց. Դատախազների կարգապահական պատասխանատվության հիմնահարցերը
Սույն հետազոտությունը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դատախազական համակարգի ուսումնասիրության մաս է, որը առավելապես կենտրոնանում է դատախազների կարգապահական պատասխանատվության հիմնահարցերի վրա։ Առանձին ուսումնասիրության առարկա են դարձել դատախազների կարգապահական պատասխանատվության հիմքերն ու դրանց օրենսդրական ամրագրումը, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում ներգրավված մարմիններն ու պատասխանատվության ենթարկելու իրավասու մարմինները, պատասխանատվության միջոցներն ու դատախազների իրավունքները վարույթի շրջանակներում։ […]
Զեկույց.Դատախազության համակարգում պաշտոնի նշանակման կարգը
Սույն ուսումնասիրության նպատակն է վեր հանել ՀՀ դատախազության համակարգի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացերն ու թերությունները մասնավորապես Գլխավոր դատախազի եւ դատախազների ընտրության եւ պաշտոնի նշանակման հարցում։ Այս առնչությամբ մանրամասն ուսումնասիրության առարկա է դարձել ընտրության եւ նշանակման ողջ գործընթացը՝ դրանում ներգրավված մարմինները, նշանակման ու ընտրության գործընթացի հիմքում դրվող չափանիշները, թեկնածուներին ներկայացվող պահանջները, թափանցիկության ու հրապարակայնության հարցերը։ ՀՀ […]
Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երբեք չպետք է ստորադասվեն էներգետիկ շահերին. ՀՀ մի խումբ հասարակական կազմակերպությունների հայտարարությունը
2022 թ․ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է մտադրությունների հռչակագիր, որի համաձայն՝ հինգ տարվա ընթացքում Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները Ադրբեջանից կրկնակի կավելանան՝ մինչև 2027թ. ամեն տարի Եվրոպային մատակարարելով 20 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ: Այսպիսով՝ Եվրոպական միությունը գազի գործարք է […]
Համագործակցության հրավեր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության փորձագետ- հետազոտող
Հայտերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչև 2022թ․ հունիսի 3-ը։ Հաստիքի անվանումը – Փորձագետ-հետազոտող Գործունեության ժամկետը – 4 ամիս Գործունեության սկիզբը – հունիսի 10, 2022 թ. Գործունեության վայրը – ք.Երևան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում կարճաժամկետ համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ […]
Վարչական դատարանը կրկին բավարարել է ԻՊԱՍ ներկայացուցչի հայցադիմումն ու ոչ իրավաչափ ճանաչել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունները
2022թ․ մայիսի 10-ին ՀՀ վարչական դատարանը կրկին կայացրել է վճիռ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից բերված հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017 թվականի ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը բավարարելու մասին։ Հիշեցնենք, որ դեռևս 2019թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.ՀԱՏԻՍ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՒ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Հետաքննող լրագրողների կողմից օրերս իրականացված ուսումնասիրության արդյունքներից էլ պարզ է […]
Զեկույց․Քննչական կոմիտեի գործունեության ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են Քննչական կոմիտեի գործունեության ուղղությունները, այդ թվում՝ Սույն հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի» աջակցությամբ: Քննչական կոմիտեի գործունեության ուսումնասիրություն
Վարչական դատարանը բավարարել է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական վնասների համար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ հայցապահանջը
2022 թվականի մայիսի 3-ի վճռով ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է թիվ ՎԴ/1201/05/20 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի հայցը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը: Դեռևս 2020 թվականի փետրվարի 25-ին փաստաբանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության՝ /իրավահաջորդ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր […]
Դատախազության գործունեությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով քննարկում
2022 թ․ մայիսի 13-ին կայացավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից կազմակերպած «Դատախազության գործունեությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» թեմայով քննարկումը։ Ներկայացվեցին Կազմակերպության կողմից իրականացված ՀՀ դատախազության գործունեության ուսումնասիրության արդյունքները՝ դատախազության համակարգի կառավարման մարմինների, դատախազների ընտրության և նշանակման, դատախազների կարգապահական պատասխանատվության, դատախազության ֆինանսավորման արդյունավետության հարցերը՝ ներպետական օրենսդրության ու միջազգային չափանիշների ուսումնասիրության հիման վրա։ Բացման խոսքում կազմակերպության նախագահ […]