Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վերաքննիչ դատարանը բավարարել է Լ․ Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության

Վերաքննիչ վարչական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ բավարարել է Լեւոն Բարսեղյանի բողոքն ու անվավեր ճանաչել Լ Բարսեղյանին «Վարչական տույժ նշանակելու մասին» 24 10․2019 թ-ի որոշումը։

Դեռեւս 05․02․2020թ-ին Լ․ Բարսեղյանը դիմել էր դատարան ընդդեմ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության՝ խնդրելով վերացնել իր նկատմամբ վարչական տույժ նշանակելու որոշումը։

Դիմելով վերաքննիչ դատարան՝ բողոքաբերը նշել է, որ վարչական դատարանը վարչական պատասխանատվության ենթարկելու վճիռ կայացրել է դատավարական նորմերի խախտումներով, ինչն էլ բացասաբար է ազդել գործի ելքի վրա։ Մասնավորապես, գործում առկա ապացույցները գնահատվել են ի վնաս հայցվորի, քանի որ ուսումնասիրված տեսանյութից չի երևացել, արդյոք վերջինս հատել է «Հոծ գիծը», թե ոչ։

Հենվելով ներպետական օրենսդրության կարգավորումների ու հայցվոր կողմի փաստարկների վրա՝ Վերաքննիչ դատարանը նախ վերահաստատել է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները համարվում են պարզված, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջեւ առկա է ակնհայտ համընկնում, որը կասկած չի հարուցում։ Սույն գործով պատասխանող Ծառայության կողմից ներկայացվել են հայցվորին պատասխանատվության ենթարկելու և վիճարկվող որոշման ընդունման համար հիմք հանդիսացած տեսանյութը և դրանից արտատպված լուսանկար, որոնց ուսումնասիրության արդյունքում  Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ տվյալ երթեւեկելի մասի տեղամասում տեղակայված են թվով երեք «Մուտքն արգելվում է» ճանապարհային նշաններ՝ աջից 2 հատ, իսկ ձախից ՝ 1 հատ, ինչը նշանակում է, որ տվյալ երթեւեկելի մասը միակողմ երթեւեկությամբ է, եւ այնտեղ չկա հանդիպակաց երթեւեկության գոտի, ինչն էլ բացառում է հայցվորին վարչական իրավախախտման փաստը։

Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը անհիմն է համարել վարչական դատարանի դիրքորոշումն առ այն, որ հայցվոր Լ Բարսեղյանի նկատմամբ իրավացիորեն է կիրառվել վարչական տույժ։  Դատարանը որոշել է Լ․  Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության բավարարել, անվավեր ճանաչել վերջինիս վարչական տույժ նշանակելու որոշումը։

Լևոն Բարսեղյանի շահերը ՀՀ վարչական դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել