Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 07.12.2021թ. կայացված որոշմամբ մերժել է ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, որով վիճարկվում էր ՀՀ վարչական դատարանի կողմից բավարարված ոչ նյութական վնասի հատուցման չափը՝ 500.000 ՀՀ դրամ:
Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել գործով Վարչական դատարանի եզրահանգումը առ այն, որ Թեհմինե Ենոքյանն ունեցել է վախի և տագնապի զգացողություն, և այդ զգացողությունները նրա մոտ առկա են եղել ինչպես իրեն Ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ Ոստիկանության բաժնում: Վախի և տագնապի զգացումները Թեհմինե Ենոքյանի մոտ կարող էին պայմանավորվել նախ այն հանգամանքով, որ Ոստիկանության աշխատակիցները չեն կրել ոստիկանական համազգեստ, եղել են քաղաքացիական հագուստով, նրան բերման ենթարկելու համար օգտագործված մեքենայի վրա առկա չի եղել ոստիկանական տարբերանշան:
Բացի այդ սույն գործում առկա է նաև Թեհմինե Ենոքյանի կողմից կատարված տեսանկարահանումը, որը ցույց տալու Ոստիկանության աշխատակիցների պահանջը նեղության և հոգեկան ապրումների հիմք կարող էր հանդիսանալ: Դատարանի գնահատմամբ հոգեկան տառապանքի աստիճանն էապես պայմանավորված է նաև Թեհմինե Ենոքյանի սեռով, տարիքով, ինչպես նաև հանդիսանալով լրագրող որպես ակցիայի մասնակից բերման ենթարկվելու հանգամանքով: Այսպիսով սույն գործում առկա ապացույցներով Դատարանը հաստատված է համարում Թեհմինե Ենոքյանի մոտ հոգեկան տառապանքի՝ նեղության, տվայտանքի, տագնապի, հոգեկան ապրումների առկայությունը:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ մերժելով պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու վերաբերյալ ներկայացուցչի միջոցով պատասխանող վարչական մարմնին հասցեագրված հայցվորի դիմումը՝ ՀՀ ոստիկանությունը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված հայցի շրջանակներում հայցվոր կողմի վկայակոչած փաստարկները՝ դրանք որևէ պատշաճ ապացույցով հերքված չլինելու պայմաններում, հայցվորի պահանջը մասնակիորեն հիմնավոր որակելու բավարար հիմք են:
Թ․ Ենոքյանի շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի