ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը անփոփոխ է թողել վարչական դատարանի կայացրած վճիռը` Ոստիկանությունից ոչ նյութական վնասի հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 07.12.2021թ. կայացված որոշմամբ մերժել է ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, որով վիճարկվում էր ՀՀ վարչական դատարանի կողմից բավարարված ոչ նյութական վնասի հատուցման չափը՝ 500.000 ՀՀ դրամ: Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել գործով Վարչական դատարանի եզրահանգումը առ այն, որ Թեհմինե Ենոքյանն ունեցել է վախի և տագնապի զգացողություն, և այդ զգացողությունները նրա մոտ առկա […]
Կարծիք․ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ
ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում (հետայսու՝ Դատական օրենսգիրք) և “Սահմանադրական դատարանի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:[1] Նախագծով առաջարկվում է Դատական օրենսգրքում տարել փոփոխություններ՝ ավելացնելով ինչպես Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների, այնպես էլ դատավորների լիազորությունները դադարեցնելու հիմքերը: Նույնաբովանդակ փոփոխություն առաջարկվում է կատարել նաև […]
Ներկայացվեց 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների փաստահավաք զեկույցը
Դեկտեմբերի 17, 2021թ․ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2021թ․-ի դեկտեմբերի 17-ին Երևանում ներկայացրին «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կառավարության և առընթեր մարմինների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական […]
Փաստահավաք զեկույց. «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում»
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։ Զեկույցը հիմնավոր ներկայացնում է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այն խախտումները, որոնք տեղի են […]