Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԱՆ հրամանների իրավաչափությունը վիճարկվում է Վարչական դատարանում

ՀՀ Վարչական դատարանում Արուսյակ Հայրապետյանն ընդդեմ Առողջապահության նախարարության գործով վիճարկվում են 2020 թվականին նախարար Արսեն Թորոսյանի կողմից կորոնավիրուսային հիվանդության համավարակի ընթացքում ընդունված մի քանի հրամաններ, որոնցով նախարարի կողմից սահմանվել են հիվանդների հոսպիտալացման ու բուժման հետ կապված մի շարք հարցեր։

Մասնավորապես, վիճարկման առարկա են հանդիսացել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 21.05.2020թ. թիվ 1606-Ա (08.06.2020թ. թիվ 1795-Ա հրամանով կատարված ինկորպորացմամբ) հրամանի հավելվածի 1-ին և 2-րդ 13-րդ կետերը, ինչպես նաև 10.04.2020թ. թիվ 1239-Ա հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը, 5-րդ կետը և 6-րդ կետը։

Վիճարկման առարկա հրամանները կարգավորել են մասնավորապես արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը: Դիմող Ա․ Հայրապետյանի ներկայացուցիչները պնդում են, որ հրամանների կարգավորումները այնպիսին են եղել, որ խախտել են դիմողի հոր՝ Ֆ․Հայրապետյանի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի ու առողջության պահպանման իրավունքները։ Վիճարկվող հրամանների կարգավորումների համաձայն՝ ի թիվս այլնի, սահմանված է եղել, որ հիվանդանոցային բուժում ապահովվում է, եթե կա՝

• Երեք օրից ավելի 38,5 C-ից բարձր ջերմություն,

• Շնչառության հաճախությունը >22/րոպե,

• Արյան թթվածնով հագեցվածությունը Sp02≤93%:

Նախարարությունը հաշվի չի առել սակայն այն, որ հնարավոր է, ինչպես կոնկրետ դիմողի հոր պարագայում, անձը գտնվի վատ վիճակում, սակայն ջերմությունը կամ շնչառական հաճախականությունը չհամապատասխանեն սահմանված նորմերին, և այդ հիմքով անհապաղ բուժօգնություն չստանա ու հանգեցնի անդառնալի հետևանքների։ 

Նոյեմբերի 18-ին կայացավ գործով դատական նիստ, որի ընթացքում Դիմողի ներկայացուցիչները հստակեցրին դիմումի պահանջը և վիճարկվող կարգավորումների դրույթները ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու հիմքերը։ Գործով վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին։ 

Դիմող Ա․ Հայրապետյանի շահերը դատարանում ներկայացնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Արաքս Մելքոնյանը, Հասմիկ Հարությունյանը և Նինա Հակոբյանը։

Աղբյուրը՝ armdaily.am

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել