Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ուսումնասիրվել են Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) կողմից 2018 թվականի ապրիլից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննության վերաբերյալ կայացված որոշումները։ Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կատարված օրենսդրական փոփոխություններն ու լրացումները և դրանց հիման վրա՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության […]