ԻՊԱՍ զեկույց․ Պետական եկամուտների կոմիտեի դեմ դատական գործերի ուսումնասիրություն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից Պետական եկամուտների կոմիտեի դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:
Կազմակերպության կողմից իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի դեմ բերված հայցերի առնչությամբ վարույթ ընդունված գործերի ուսումնասիրություն, որի նպատակներից մեկն է վերհանել դատարանի կողմից արձանագրված վարչարարության համակարգային խնդիրները։ Մասնավորապես, վերլուծվել են 2019թ. և 2020թ. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան մուտքագրված և մինչև 2020թ. հունիսի 30-ը կայացված 333 վճիռներից 223-ը։
Դիտարկված գործերից 137-ով հայցերն ամբողջությամբ բավարարվել են (62%), 38-ով՝ մերժվել (31%), 14-ով՝ բավարարվել է մասնակի (6%), իսկ 1-ով՝ hայցվորները երկուսն էին, վճիռը հայցվորներից մեկի մասով բավարարվել է ամբողջությամբ, մյուսի մասով՝ մերժվել է, իսկ 68-ով (39%)՝ հայցերը մերժվել են։
Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:
ԻՊԱՍ զեկույց․ Պետական եկամուտների կոմիտեի դեմ դատական գործերի ուսումնասիրություն

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական

Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացու մահվան վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ

Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ

Կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճի վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն