«Հայաստանի Հանրապետության կառավարման կարգը. արդյո՞ք անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ» խորագրով փորձագիտական քննարկում

2021թ․ հոկտեմբերի 13-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «Հայաստանի Հանրապետության կառավարման կարգը. արդյո՞ք անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ» խորագրով փորձագիտական քննարկում։
Քննարկման բանախոսներն էին Հայկ Մարտիրոսյանը՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն իրավական հարցերով փորձագետ և Անահիտ Մանասյանը՝ ի.գ.թ., ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։
Բացման խոսքով հանդես եկավ և հանդիպումը վարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը՝ բանախոս Հայկ Մարտիրոսյանը վատ առումով բեկումնային գնահատեց 2015թ․ ընդունված սահմանադրական բարեփոխումները, որոնք իրենց հերթին հանգեցրել են բազմաթիվ անորոշությունների։ Միաժամանակ նա կարևորեց անկախությունից ի վեր պետական բոլոր մարմինների աշխատանքի գնահատումը և վերլուծության իրականացումը, որը հնարավորություն կտա գնահատելու տվյալ մարմինների գործունեության արդյունավետությունը։
Նրա կարծիքով մինչ կառավարման տարբեր համակարգերի քննարկումը պետք է շեշտադրում կատարվի քաղաքական համակարգի զարգացվածության աստիճանին։ Շատ թույլ է խորհրդարանական վերահսկողությունը անվտանգության ոլորտի և արտաքին քաղաքականության ոլորտներում։ Արտաքին քաղաքականությունը կանխորոշող դիվանագիտական ծառայությունները և անվտանգության ոլորտի կառույցները բացառություններով հանդերձ գտնվում են անհաշվետվողականության դաշտում։
Անդրադառնալով նախագահական ինստիտուտի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքի և հանրային կյանքի կառավարման հարցում՝ Հ․ Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ այնուամենայնիվ նախագահական ինստիտուտի ձևավորման այս տարբերակը և լիազորությունների շրջանակը ոչնչով չեն նպաստում պետական կառարման արդյունավետության բարձրացմանը։
Հ․ Մարտիրոսյանը անդրադարձ կատարեց նաև դատական իշխանության հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը զուգահեռ հաշվի առնելով նաև մարդու իրավունքների պաշտպանությունը։
Բանախոս Անահիտ Մանասյանը խոսեց այլ երկրների կառավարման համակարգերի դրական և բացասական կողմերի մասին։
Ըստ նրա, շատ խորհրդարանական պետություններում նկատվում են գործադիր իշխանության և օրենսդիր իշխանության սերտաճում, որը վտանգավոր երևույթ է ցանկացած կառավարման ձևի պարագայում։ Պետք է հնարավորինս քայլեր ձեռնարկել այդ սերտաճումը բացառելու համար։
Ա․ Մանասյանը իշխանությունների բաժանման և հավասարակշռման առումով կարևորեց դատական իշխանության անկախության երաշխավորումը, առանց որի անկախ կառավարման մոդելի ձևից կառավարման և իրավական համակարգը չի կարող ճիշտ գործել։
Նրա գնահատմամբ՝ ցանկացած դեպքում, եթե ընդունում ենք կարգավորումներ, բայց չենք ունենում այդ կարգավորումները ընունելու մշակույթ և համալիր մոտեցում, այդ դեպքում հանգում ենք խնդրահարույց իրավիճակների։
Ամփոփելով քննարկումը Ա․ Մելքոնյանը նշեց, որ մինչ ցանկացած բարեփոխման իրականացումը անհրաժեշտ է շատ լուրջ ուսումնասիրություն իրականացնել վերջին տարիների հանրային կառավարման բոլոր մարմինների գործառույթների իրականացման, դրանց խնդիրների վերաբերյալ և արդյոք դրանք բխել են սահմանադրությունից։
Քննարկումն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության «Աջակցություն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկմանը» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
post
An Expertise Discussion on “The Government Order of the Republic of Armenia: The Necessity for Constitutional Changes”.
Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի անդրադարձը՝ ՀՀ-ում Freedom House
«Հատիկ առ հատիկ» հեշթեգը Ֆեյսբուքում տարածող վարչապետն այս անգամ կիսվել
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կարծիքը՝ 2025 թվականի մարտի 25-ին,