Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան-ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի և իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի հարցազրույցը 1in.am լրատվական կայքէջին՝ վեթինգի, դատական համակարգի առողջացման անհրաժեշտության և դրա գործիքակազմի վերաբերյալ։
Արաքս Մելքոնյանի գնահատմամբ՝ միայն կարգապահական վարույթներով դատական համակարգը չի կարող առողջանալ։ Նրա խոսքով, չնայած արդարադատության նախարարը հայտարարում է, որ կարգապահական վարույթներ հարուցելու բազմաթիվ բողոքներ կան, սակայն բազմաթիվ հարցեր են առաջանում, թե այդ բողոքներից որ գործերով են միջնորդություններ ներկայացվում և վարույթներ հարուցվում Բարձրագույն դատական խորհրդում։
Անդրադառնալով վեթինգի հարցին՝ Ա․ Մելքոնյանը ընդգծեց, որ որպես համալիր մոտեցում՝ դատական համակարգի առողջացման համար նույնիսկ վեթինգը, որպես գործիքակազմ բարվարար լինել չի կարող։ Անհրաժեշտ է համակարգային մոտեցում, օրենսդրության փոփոխություն, կատարելագործում, այլ իրավական մարմինների կատարելագործում, ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծում, ինչպես նաև հանրային կառավարման մարմինների պատշաճ աշխատանք։
Ա. Մելքոնյանի տեղեկացմամբ՝ քաղաքացիական հասարակության համապատասխան մասնագետների կողմից կատարվել է տարբեր երկրներում իրականացված վեթինգի փորձի, սկզբունքների, չափանիշների ուսումնասիրություն և պետությանը ներկայացվել է վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզ։
Ըստ նրա՝ վեթինգի համակարգը ՀՀ-ում ամբողջովին չի ներդրվել քաղաքական կամքի բացակայության պատճառով, որի պարագայում տեղի է ունեցել նաև հանրային հետաքրքրության պահանջարկի նվազեցում։
Հասմիկ Հարութունյանի կարծիքով նույնիսկ եթե վեթինգ իրականցվի, անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ կադրերով պետք է տեղի ունենա հին կադրերի փոխարինումը, և արդյոք նոր կադրերը այն արժեքների և կարևոր սկզբունքների կրողներ են, ովքեր կարող են նպաստել համակարգի առողջացմանը։
Հ. Հարությունյանը անդրադարձ է կատարել նաև Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) և Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցին, որը վերաբերվում է ՀՀ-կարգապահական ինստիուտի գործունեությանը, մասնավորապես՝ արդարադատության նախարարի ներգրավածությանը այդ գործընթացին, որը կարող է դատական իշխանության անկախության ապահովման տեսանկյունից խնդրահարույց լինել։
Հ. Հարությունյանը, անդրադառնալով խորհրդարանի դերակատարությանը դատական համակարգի առողջացման հարցում, նշեց, որ եթե իշխանության մի ճյուղ արդեն հիվանդ է, դժվար է ակնկալել, որ նա կարող է առողջացնել մեկ այլ ճյուղը։
Հ. Հարությունյանը, գնահատելով ընդդիմության աշխատանքը, նշեց, սակայն, որ ընդդիմության օրակարգը լրիվ անհասկանալի է, և հիշեցրեց, որ իրենց կողմից դրված « ծիլերն» են այսօր արդյունք տալիս։
Հ. Հարությունյանը այս պրոցեսում բացի դատական համակարգի թիրախավորումից ընդգծեց նաև նախաքննական մարմինների և դատախազության աշխատանքի կարևորությունը,քանի որ մինչ գործը դատարան հասնելը այն անցնում է բազմաթիվ փուլերով, և երբեմն քննիչների և դատախազների սխալ աշխատանքի արդյունքում է, որ դատավորի կողմից կայացված որոշումները դժգոհություն են առաջացնում հանրության մոտ։
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է
2024 թվականի սեպտեմբերի 17-19 Փարիզում կայացել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի
Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը