Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի և կազմակերպության իրավաբան Նինա Հակոբյանի հարցազրույցը՝ Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նոր միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ։
Կազմակերպության ներկայացուցիչները, անդրադառնալով առաջարկվող կարգավորումների իրավաչափությանը, նշել են, որ դրանք անհրաժեշտ, համաչափ և հիմնավոր չեն հետապնդվող նպատակին հասնելու համար, այն է՝ կանխարգելելու կորոնավիրուսային հիվանդության տարածվածությունը և պաշտպանելու ՀՀ իրավազորության ներքո գտնվող անձանց կյանքն ու առողջությունը: Դրանք խտրական են և կարող են հանգեցնել ինչպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների աշխատողների իրավունքների խախտումների:
Կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանի խոսքով՝ պետությունը գտել է այն թիրախը, ում կարող են պարտադրել պատվաստվել, հրամանն ուղղված է հասարակության միայն մի խմբին, այսինքն՝ աշխատող անձանց, որոնք, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում են բնակչության մոտ 36 տոկոսը, և հարց է՝ արդյոք վերջիններիս պատվաստումը ապահովում է ՀՀ-ում հանրության դիմադրողականության անհրաժեշտ մակարդակ։ Արաքս Մելքոնյանի խոսքով առկա է ոլորտի պատասխանատու մարմինների կողմից մատուցվող ամբողջական, հասանելի և մատչելի տեղեկատվության խնդիր պատվաստումների, պատվաստանյութերի, դրանց անհրաժեշտության վերաբերյալ բաց։
Կազմակերպության փաստաբան Նինա Հակոբյանի խոսքով՝ հրամանը ինքնին հանգեցնելու է աշխատողների և գործատուների միջև հարաբերությունների լարման և գործատուների կողմից պատվաստվելու հարկադրանքի։ Իսկ Հրամանով նախատեսվող կարգավորումները չկատարելու համար նախատեսվող պատասխանատվության միջոցները որոշակի և հստակ չեն։ Մասնավորապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի շրջանառվող հոդվածները, որոնցով տեսչությունը նախատեսում է տուգանքներ կիրառել Հրամանի պահանջները չկատարելու համար / հոդվածներ 182.4, 42/ , հստակ և որոշակի չեն, առնվազն հստակ չէ դրանց դիսպոզիցիան և այն սուբյեկտները, որոնց վրա տարածվում են դրույթները, իսկ կիրառվող տուգանքները տեղիք են տալու դատական վեճերի։
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի