Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Սույն թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է քաղաքացիների քվեների զգալի մեծամասնությունը: Այս քաղաքական ուժն էլ կստանձնի նոր կառավարություն ձևավորելու առաքելությունը, իսկ խորհրդարան անցած մյուս երկու ուժերը հանդես կգան որպես արմատական ընդդիմություն։ Վերընտրված իշխանությունները ունեն պատմական առաքելություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ երկիրը […]

Զեկույց․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ բերված հայցերի […]

Ադրբեջանական ագրեսիային համապատասխան արձագանք տալու վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված կոչ

25-ը օգոստոսի 2021 թ. Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը: Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, […]