Աշխատանքի հայտարարություն: Ծրագրի օգնական
Աշխատանքի հաստիքը՝ Ծրագրի օգնական Աշխատանքային տևողությունը 8 ամիս, 1 ամիս փորձաշրջան Աշխատավայրը՝ ք. Երևան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձանց: Աշխատանքային պարտականություններ. Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են. Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող […]
ՔՀԿ Հայտարարություն․ԱՆՀԱՊԱՂ դիմել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային: 2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։ Ընդ որում, խմբավորումները զինված են և կիրառում են հրաձգային զինատեսակներ՝ սկզբնական շրջանում իրականացնելով օդ կրակոցներ, իսկ […]
Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը
2021թ. մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ ըստ հայցի Հասմիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատաuխան բազմակողմանի, […]
ՔՀԿ հայտարարությունը եռակողմ բանակցությունների վերաբերյալ
2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»: 2020 թվականի արցախյան պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը […]
ԿԱՐԾԻՔ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԱԾ կողմից շրջանառության մեջ է դրվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն, ըստ էության, անպատասխան է թողնում տեղեկատվության՝ գաղտնիության կամ հասանելիության սահմանափակման չափանիշների սահմանման սկզբունքներն ու դրանց համակարգային լուծումները։ Բացի վերոնշյալ խնդիրների վերաբերյալ իրավակարգավորումների բացակայությունը, ներկայացված նախագիծը պարունակում է բազմաթիվ հակասական, իրավաբանական տեխնիկայի կանոններին հակասող ձևակերպումներ։ 21-րդ դարում տեղեկատվության հասանելիության հնարավորությունների, […]
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին
2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք հրապարակումներով: Կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը […]
Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները
Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, հղում կատարելով Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիային և կից երկու արձանագրություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևին, դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը և ոչնչացումը 2020 թվականի […]