Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի վերաբերյալ քննարկում
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
2021թ. ապրիլի 6-ին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել բավարարել Լ. Միլիտոնյանի հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և պարտավորեցնել նախարարությանը` օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարելու հիմքով Լ. Միլիտոնյանին տրամադրել 1.367.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում ստանալու իրավունք տվող փաստաթուղթը:
Լ. Միլիտոնյանի շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։
Տեղեկացնենք, որ Լ. Միլիտոնյանը վաղ հասակում ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք, որի պատճառով երեխայի մոտ առաջացել էին առողջական ծանր խնդիրներ՝ մեծ ազդեցություն ունենալով նրա կենսագործունեության վրա: 2003-2011թթ. ընթացքում երեխան ներկայացված է եղել բժշկական փորձաքննությունների, որոնց հիման վրա ստացել էր «հաշմանդամ երեխա» կարգավիճակ՝ յուրաքանչյուր անգամ երկու տարի ժամկետով:
2013թ.-ին հուլիսի 13-ին նոր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում Լ.Մ.-նհաշմանդամ երեխա չէր ճանաչվել, ինչի դեմ ներկայացված է եղել դատական հայց: Դեռևս 2017 թվականի մայիսի 22-ին թիվ ՎԴ/9578/05/13 վարչական գործով կայացրած վճոով դատական կարգով հաստատվել է, որ վարչական մարմնի կողմից իրականացված վարչարարությունը և դրա արդյունքում ընդունված ակտը եղել են ոչ իրավաչափ, և Լ. Միլիտոնյանին հաշմանդամ երեխա չճանաչելով՝ ոչ իրավաչափ միջամտություն է տեղի ունեցել վերջինիս իրավունքներին: Վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, Դատարանի վճիոը թողնվել է անփոփոխ:
Արդյունքում Լ. Միլիտոնյանը զրկված է եղել սոցիալական աջակցությունից և շուրջ 5 տարի չի ստացել հաշմանդամության նպաստ:
2019թ. հուլիսի 19-ին Լ․ Միլիտոնյանի ներկայացուցչի կողմից դիմում էր ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով հատուցել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը, որպես 5 տարիների ընթացքում որպես հաշմանդամ երեխա կարգավիճակում սոցիալական նպաստի գումար:
Սակայն, նախարարության կողմից սահմանված ժամկետում վարչական ակտ չի կայացվել, ուստի ներկայացուցիչը դիմել է Վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել պատասխանող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարելու հիմքով իրեն տրամադրել 1.367.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում ստանալու իրավունք տվող փաստաթուղթը։
Դատարանը հաստատել է, որ Նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վարչական ակտերն ընդունելու հետևանքով Լ. Միլիտոնյանը զրկվել է հաշմանդամության նպաստից, որպիսի հանգամանքն էլ գալիս է հաստատելու Լ. Միլիտոնյանին պատճառված վնասի առկայության ակնհայտությունը:
Դատարանը գտել է, որ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունվելու պայմաններում, երբ նման ակտը ճանաչվել է անվավեր, պատասխանողը պարտավոր էր հատուցել գույքային վնասը, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը վարչական մարմնի համար չի սահմանում նախապայման կամ հնարավորություն պատճառված վնասի հատուցման համար, այլ սահմանում է վարչարարության հետևանքով անձին պատճառված գույքային վնասը հատուցելու պարտավորություն:
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի անդրադարձը՝ ՀՀ-ում Freedom House
«Հատիկ առ հատիկ» հեշթեգը Ֆեյսբուքում տարածող վարչապետն այս անգամ կիսվել