Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի վերաբերյալ քննարկում
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
2020թ․ սեպտեմբերի 18-ին, Ֆ․ Հ․-ի իրավահաջորդ Ա․ Հ․-ի կողմից Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված պատշաճ բժշկական բուժօգնություն չտրամադրելու հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր Դատախազություն:
Պատշաճ բժշկական օգնության բացակայությունը հանգեցրել է մասնավորապես Ֆ․ Հ․-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացմանը, և 2020թ․ հուլիսի 4-ին Ֆ․ Հ․ մահացել է։
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից որոշում է կայացվել սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու վերաբերյալ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ա․ Հ․-ի շահերը ներկայացնում են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները:
Հայաստանի Հանապետությունում կորոնավիրուսի դեմ տարվող ամբողջ պայքարի ընթացքում բարձրացվել է կյանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչի առնչությամբ սույն դեպքով հարուցված քրեական գործը նախադեպային բնույթ է կրում։
Ֆ․Հ․ մոտ Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության առաջին գանգատները նկատվել են 2020 թ․ հունիսի 16-ին, ինչից անմիջապես հետո կապ է հաստատվել ինչպես շտապ օգնության, այնպես էլ Պոլիկլինիկայի ու բժշկական մի քանի հաստատությունների հետ:
Բազմաթիվ փորձերը Ֆ. Հ.-ին արագ բժշկական օգնություն տրամադրելու և բժշկական հաստատություն տեղափոխելու վերաբերյալ եղել են ապարդյուն:
Հունիսի 18-ին Ֆ․ Հ.-ին տեղափոխել են մասնավոր հիվանդանոց՝ զննության, որտեղ հայտնաբերվել է 7-10 օրվա երկկողմանի թոքաբորբ: Պետության կողմից ընդունված մի շարք սահմանափակումներով պայմանավորված չի հաջողվել Ֆ․Հ․ բուժումը կազմակերպվել մասնավոր բժշկական հաստատությունում։
Միայն 2020 թ․ հունիսի 19-ի երեկոյան Ֆ․ Հ․-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է մասնավոր բժշկական կենտրոն։ Սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ բժշկական հաստատությունը մասնագիտացված չի եղել տվյալ ախտանիշներով հիվանդներին բուժումը կազմակերպելու համար։
Ֆ․ Հ․ հանձնել է Կորոնավիրուսի թեստ, որի վերաբերյալ դրական պատասխանը ստացվել է միայն հունիսի 23-ին։ Թեստի դրական պատասխանը ստանալուց հետո միայն թույլատրվել է Ֆ․ Հ․-ին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ կազմակերպվել է Ֆ․Հ․-ի բուժսպասարկումը: Սակայն, արդեն իսկ պատշաճ բժշկական օգնության բացակայության պայմաններում Ֆ. Հ. գտնվել է ծանր և հյուծված վիճակում, ինչը հանգեցրել է վերջինիս մահվան։
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»
Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի անդրադարձը՝ ՀՀ-ում Freedom House
«Հատիկ առ հատիկ» հեշթեգը Ֆեյսբուքում տարածող վարչապետն այս անգամ կիսվել