ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
Արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված սահմանափակումները չպահպանելու, մասնավորապես՝ դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներ են կայացվել մի շարք քաղաքացիների նկատմամբ։ Վերջիններիս շահերի պաշտպանությունը իրականացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունները կազմվել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով, այն է՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը։
Կազմակերպության իրավաբանների կողմից նշված որոշումները բողոքարկվել են ինչպե՛ս վերադասության (ՀՀ ոստիկանության պետին), այնպե՛ս էլ դատական կարգով։
Արդյունքում, արդեն առկա են ամբողջությամբ բավարարված վերադասության կարգով ներկայացված երկու բողոքներ։
Բողոքներում անդրադարձ էր կատարվել ՀՀ Պարետի 2020 թ․-ի մայիսի 3-ի N63 որոշմամբ սահմանված դիմակ կրելու բացառություններին, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական տույժի նպատակներին, տույժի տեսակներին (տուգանքին նախորդում է նախազգուշացումը), ՀՀ սահմանադրությամբ ամրագրված համաչափությանը, որոշակիությանը և այլն։
Բողոքը բավարարելու մասին որոշումների հիմքում դրվել են ՀՀ ոստիկանության համապատասխան բաժինների կողմից վարչական իրավախախտման գործերի վերաբերյալ որոշմանը ներկայացվող պահանջների խախտումները, արդյունքում այդ որոշումները ճանաչելով անվավեր։
Ինչպես վերոնշյալ, այնպես էլ այլ իրավական հիմքերով ներկայացված բողոքները և հայցերը դեռևս գտնվում են վարչական վարույթների և դատական քննությունների փուլերում։
Կազմակերպությունը շարունակում է տրամադրել իրավական աջակցություն բոլոր այն անձանց, ում իրավունքները խախտվել են պետական իշխանության ներկայացուցիչների գործողությունների կամ անգործության արդյունքում:
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի