Հայտարարություն․ ՀՀ Կառավարությունից պահանջում ենք առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում
– Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, – Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի […]
ԻՊԱՍ դիտարկումները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
2020թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կրկին շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։ Նախագծով նախատեսվում է պետական տուրքի գործող դրույքաչափերի զգալի բարձրացում։ Մասնավորապես, նախատեսվում է առանձին […]
Արտաքին գործերի նախարարության պատասխանը ԻՊԱՍ-ի հարցադրումներին
2020 թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված հրադադարի, ռազմական գործողությունների ավարտի և կողմերի միջև նշված համաձայնագրի տարընկալման վերաբերյալ ներկայացված գրությանը: Կազմակերպության կողմից ներկայացվել էին դիտարկումներ՝ ուղղված ռազմական դրության ավարտով պայմանավորված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից զբաղեցրած […]