ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) նկատմամբ: 44-օրյա զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում էին Արցախի խիտ բնակեցված քաղաքային և գյուղական բնակավայրերը՝ օգտագործելով ծանր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային հրթիռային կրակի «Սմերչ» և «Գրադ» համակարգեր, ինչպես նաև մեծաթիվ անօդաչու թռչող սարքեր՝ հարձակումներում ուղղակիորեն թիրախավորելով քաղաքացիական անձանց, քաղաքացիական օբյեկտները և ենթակառուցվածքը:
Հարկ է ընդգծել, որ քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքի դեմ լայնորեն կիրառվում էին նաև միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն արգելված կասետային զինատեսակներ, հատկապես՝ Ստեփանակերտում, ինչի հետևանքով ոչ միայն պատճառվեցին զանգվածային ավերածություններ, այլ նաև՝ բնակավայրերում չպայթած զինամթերք մնաց՝ լրացուցիչ ռիսկեր առաջացնելով քաղաքացիական բնակչության համար: Արցախում կլաստերային զինատեսակների կիրառությունն հաստատվել է նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից: [1] 2020 թվականի հոկտեմբերի 30-ից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերն այրող զինատեսակներ էին կիրառում՝ առաջացնելով մեծամասշտաբ անտառային հրդեհներ և վտանգելով թե՜ մարդկային կյանքը, թե՜ շրջակա միջավայրը: Նախնական տեղեկությունները և արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ հրդեհները և վերքերն հավանաբար պատճառվել են սպիտակ ֆոսֆորի կիրառության հետևանքով: [2]
Զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերի գործած պատերազմական հանցագործությունների ցանկը ներառում է նաև Ադրբեջանի հսկողության տակ հայտնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանությունը և խոշտանգումը:
Մարդու իրավունքների այդօրինակ աղաղակող խախտումների մի քանի օրինակներ ներկայացված են ստորև:
2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաքում գտնվող իրենց տան մեջ սպանվեցին հաշմանդամություն ունեցող անձը և նրա տարեց մայրը: [3]
2020 թվականի հոկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսահոլովակներ, որոնցում երևում էր, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը Հադրութ քաղաքում նվաստացնում և սպանում Հադրութ քաղաքի և Տայք գյուղի երկու բնակիչների։ Նրանց սպանելուց զատ՝ ադրբեջանական զինծառայողները նրանց ձեռնաշղթաներ հագցրած վիճակում սպանել էին՝ փաթաթելով Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներով՝ այդ կերպ նպատակ ունենալով ատելություն ի ցույց դնել հայերի նկատմամբ։ [4]
2020 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկություններ հրապարակեց ադրբեջանական բանակի սպայի կողմից հայ զինվորի գլխատելու վերաբերյալ։ [5] Այդ տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը զանգահարել էր տվյալ հայ զինվորի եղբորը և ասել, որ վերջինիս եղբայրն իրենց վերահսկողության ներքո է, իրենք նրան գլխատել են և նրա լուսանկարը տեղադրելու են սոցիալական ցանցում։ Դա արվել էր՝ նպատակ ունենալով ծանր տառապանք պատճառել ընտանիքի անդամներին։ Հետո՝ մի քանի ժամ անց, եղբայրը գտել էր իր սպանված եղբոր լուսանկարը վերջինիս պատկանող սոցիալական ցանցի օգտահաշվում։ [6] Սոցիալական ցանցերում հրապարակվել են Արցախի պաշտպանության բանակի զինվորների գլխատման այլ դեպքեր ևս։ [7]
Տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ Տող գյուղ ներթափանցած դիվերսիոն խումբը սպանել էր երկու քաղաքացիական անձանց՝ գլխատելով մեկին և կրակելով սպանելով մյուսին։ [8] Եթե անձին գլխատել են կենդանի վիճակում, ապա դա նույնպես կյանքի իրավունքի և խոշտանգման արգելքի խախտում է։ Բացի դրանից, գլխատելու և լուսանկարը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստը նաև ծանր տառապանք է պատճառել տվյալ անձանց ընտանիքի անդամներին։
2020 թվականի հոկտեմբերի 30-ին սոցիալական ցանցերում հայտնվեց մեկ այլ տեսանյութ, որում պնդում էին, որ ներկայացված են ըստ երևույթին դիտավորությամբ սպանված՝ Արցախի պաշտպանության բանակի գերեվարված զինծառայողներ։ Տեսանյութում երևում էին Արցախի պաշտպանության բանակի առնվազն 19 զինծառայողների մարմիններ, նրանցից ոմանք՝ ձեռնաշղթաներով, մյուսները՝ մերկ։ Զինծառայողներից ոմանց մարմինների գլուխներին տոպրակներ էին հագցված, իսկ ձեռքերը կապված էին մեջքի ետևում [9] ։ Տեսանյութի գեոլոկացիան Կովսականում (Զանգելան) էր, որը վերցված էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։ [10]
Հրապարակայնորեն առկա տեղեկությունների համաձայն՝ առնվազն 3 քաղաքացիական անձ էր հայտնվել ադրբեջանական վերահսկողության ներքո։ Քաղաքացիական անձանցից մեկը՝ 85-ամյա Է.Բ.-ն, տեղափոխվել էր Հայաստան 2020 թվականի հոկտեմբերի 29 -ին, [11] իսկ մյուս անձի՝ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող 84-ամյա Մ.Մ.-ի մահվան փաստն արձանագրվել էր 2020 թվականի հոկտեմբերի 30-ին։ [12] 2020 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ 84-ամյա Մ.Մ.-ի վերադարձված դիակի հերձման նախնական արդյունքների համաձայն՝ մահը վրա է հասել բռնության հետևանքով՝ ուղեղի տրավմայի պատճառով։ [13] Ավելին, 85-ամյա Է.Բ.-ն իր ցուցմունքում նշել էր ադրբեջանական իշխանությունների հսկողության տակ գտնվելու ընթացքում կիրառված դաժան և անմարդկային վերաբերմունքի դեպքերի մասին։ Կինը պատմել էր նաև, որ ոստիկանության բաժնում եղել են ազգությամբ հայ երկու քաղաքացիական անձինք, և որ ավելի ուշ ոստիկաններն իրեն հայտնել էին, որ այդ անձանց սպանել են։ [14]
2020 թվականի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական «Կանալ 1» լրատվական ալիքը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերի զինվորականներն Արցախի պաշտպանության բանակի համազգեստ կրող ութ անձանց հրամայում ասել «Ղարաբաղ-Ադրբեջան»։ Նրանցից մեկը կանգնած էր թեքված վիճակում՝ ցավի մեջ լինելու ակնհայտ նշաններով։ [15] Ադրբեջանական սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած մեկ այլ տեսանյութում մի խումբ հայ զինվորների հրամայում էին ծնկաչոք լինել՝ ձեռքերը գլուխների ետևում, և բարձրաձայն արտաբերել «Ղարաբաղ-Ադրբեջան»։ Սոցիալական ցանցերում տեղադրված ևս մեկ տեսանյութում երևում էր Արցախի պաշտպանության բանակի զինվոր՝ ադրբեջանական զինվորականների վերահսկողության ներքո, ովքեր ոտքերով հարվածներ էին հասցնում նրա գլխին և հրամայում, որ հայհոյի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այդ կերպ փորձելով նվաստացնել երկրի ղեկավարին և տվյալ անձին։ Տեսանյութում ակնհայտորեն երևում էր, որ զինվորը ցավի և սթրեսային վիճակի մեջ է։ [16]
2020 թվականի նոյեմբերի 1-ին Արցախի պաշտպանության բանակի կողմից բռնված սիրիացի վարձկանն իր ցուցմունքում հայտնել էր, որ իրեն խոստացել են ամսական 2 post
Call for Immediate Action For he Exchange of Armenian Prisoners of War and Civilians and Return of the Corpses of Soldiers and Civilians from the Azerbaijani Control
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության